ԻՆՉ ՊԱՏՎԵՐՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Արխիվ 12-16
ԻՆՉ ՊԱՏՎԵՐՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
<Իրավունք>-ն արդեն գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած եւ ընտրություններում ամենաքիչ ձայն հավաքած <Նոր Հայաստան> շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանը վարում է արծաթագույն պռադո, 09OL169 համարներով, որի արժեքն է մոտ 50 հազար դոլար: Այնուհետ գլամուրային տեսքով նախագահի նախկին թեկնածուն մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանել էր, թե այդ մեքենան նա գնել է. «2007 թ-ին վարկ եմ վերցրել ու գնել այն»: Իսկ թե ինչ միջոցներով եւ ինչ աշխատանքի շնորհիվ նա չի մանրամասնել եւ միայն ասել է, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել էր նախագահի թեկնածու եւ հավելել, որ եկամուտների չափը բավարարում է նման ճոխ մեքենա գնելու համար:
Սակայն պարզվում է, որ Ղուկասյանի միակ հարստությունն այսքանով չի սահմանափակվում եւ կենացները գնալով քաղցրանում են: Մեր տեղեկություններով վերջինս բացի 50 հազար դոլարանոց մեքենայից ունի ճոխ առանձնատուն Բաղրամյան պողոտայի վրա` գրողների միության հարեւանությամբ, որտեղ էլ հանգստանում է իր այսպես ասած ոչ մի բան չասող ելույթներից հետո: Ավելին, Ղուկասյանը ունի նաեւ երկու ռադիոկայան, իսկ որ ամենակարեւորն է նրա կինը Անահիտ Թարխանյանը, ով հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, Անահիտի ճարտարապետական ֆիրմային է տրված եղել ՀՀ Ազգային ժողովի դահլիճի 2012 թվականի վերանորոգումը: Այս ամենն իհարկե չի կարող պատահական լինել: Իշխանություններից պատվեր ընդունած եւ մարսած քաղաքական գործիչը փորձում է դիմակի տակ թաքնված ընդդիմություն խաղալ: Ժողովրդի դարդերի ու ցավերի մասին մտածող Անդրեաս Ղուկասյանին իրականում կարելի է համարել երկրի հարուստ մարդկանցից մեկը եւ կարծում ենք նրա <գեղեցիկ> ելույթների համար չէ իշխանությունը նրան ապահովել երկու ռադիոկայանով եւ պետական կառույցի վերանորոգմամբ: Հետեւությունները թողնում ենք ընթերցողին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164189&l=am/