ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՐՄԱՆ ՄԱՆԱՐՅԱՆԸ
Արխիվ 12-16
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՐՄԱՆ ՄԱՆԱՐՅԱՆԸ
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ այսօր 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր ԱՐՄԱՆ ՄԱՆԱՐՅԱՆԸ:
Ա. Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երեւանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետեւ ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ):
1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա՝ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եեւս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը: Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Արման Մանարյանի հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաեւ «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010 թթ.):
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164188&l=am/