136 անապահով հազար ընտանիքից 2015թ.-ին նպաստ է ստացել շուրջ 105 հազարը

Արխիվ 12-16

136 անապահով հազար ընտանիքից 2015թ.-ին նպաստ է ստացել շուրջ 105 հազարը

 

2015թ. միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացել է 5000 դրամով` կազմելով շուրջ 41 հազար դրամ, զինվորական հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16 հազար, վետերանների պատվովճարը կրկնապատվել է՝ դառնալով 50 հազար դրամ: Այս մասին  այսօր՝ փետրվարի 16-ին, Կառավարությունում Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ նախարարի՝ անցած տարի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 136 հազար ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ է ստացել ամսական միջինում 105 հազար 408-ը, նպաստի միջին չափը կազմել է 30 հազար 350 դրամ:

Անդրադառնալով զբաղվածության ոլորտին՝ Արտեմ Ասատրյանն ընդգծել է, որ արմատապես փոխվել է զբաղվածության պետական քաղաքականությունը՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձանց աշխատանքով ապահովելու եւ աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը: Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի միջոցով Տավուշի մարզի 44 սահմանամերձ համայնքի շուրջ 400 գործազուրկ ընդգրկվել է վարձատրվող հասարակական աշխատանքներում:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ոլորտը գտնվում է իր ուշադրության կենտրոնում եւ ընդգծել՝ նախարարության 2016 թվականի գերակա խնդիրը պետք է լինի ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, բարեփոխումների հիմքում դնելով արդարության եւ անառաչության ապահովման սկզբունքը: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ սոցիալական ծառայությունների արդյունավետ եւ թափանցիկ գործունեության ապահովումը, նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության բարձրացումը:

 

 

https://iravunk.com/sim/?p=164184&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան