«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ ՈՒ ԷԼԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ ՈՒ ԷԼԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»


Ռուս-թուրքական հարաբերությունների գերլարված իրավիճակը շարունակվում է նոր թափով` որպես բախման կիզակետ դարձնելով Սիրիան: Եվ եթե մինչ այդ Թուրքիան փորձում էր այդ տարածքում հնարավորինս աննկատ գործել, ապա այժմ բացահայտ քայլերի է դիմում: Իսկ միջազգային կառույցներում շարունակվում են միմյանց սպառնալու, աջակցելու կամ դատապարտելու մասին գերտերությունների ելույթները, որոնք ամենեւին էլ ազդեցություն չեն ունենում ռազմադաշտում տիրող դրության վրա: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ` անդրադառնալով ինչպես Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրներին, այնպես էլ օրերս Մյունխենում կայացած անվտանգության հարցերով 51-րդ համաժողովին հնչած հայտարարություններին:

 

«ԻՐ ՎԶԻՆ ՓԱԹԱԹԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ` ՈՒՂՂԱԿԻ, ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅԴՔԱՆ ՉԻ ՁԳԻ»


Պարոն Ցիգանոկ, Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին ուղարկված հայտարարության մեջ երեկ փաստացի նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի հրետանակոծումն անմիջական աջակցություն է զինված ահաբեկչական խմբերին: Ըստ Ձեզ` ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Սա շատ բարդ հարց է, որը պայմանավորված է ոչ այնքան նրանով, թե ինչպես իրեն կդրսեւորի Սիրիան, այլ նաեւ թե ինչպես իրենց կդրսեւորեն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը: Եթե ավելի անկեղծ խոսենք, ապա այս պահին Թուրքիայի պահվածքը կասկածներ է առաջացնում ե՛ւ ՆԱՏՕ-ում, ե՛ւ ԱՄՆ-ում, որովհետեւ Թուրքիայի ամենագլխավոր նպատակն է ռազմական ճանապարհով ոչնչացնել ՆԱՏՕ-ին: Եվ հենց այս նույն ժամանակ ԱՄՆ-ն աջակցում է քրդերին, իսկ թուրքական զորքերը Հալեպում հարվածում են նրանց: Հենց այսպիսի մի ծանր իրավիճակ է ստեղծվել: Այո, իսկապես, իրավիճակը շատ լուրջ է, եւ պետք է ուղիղ ասել, որ Ռուսաստանը կատարում է իր առջեւ դրված ծրագիրը` պատերազմելով այն բոլոր կազմակերպությունների դեմ, որոնք անվտանգության տեսանկյունից համարվում են ահաբեկչական, ինչպես օրինակ` ԻԼԻՊ-ը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, հնարավոր է` Թուրքիան փորձի սրել իրավիճակն այդ սահմանում, բայց դրանք ընդամենը փսփսոցներ են. ամեն դեպքում, Ռուսաստանը կսատարի այն զորքերին, որոնք գտնվում են Սիրիայում: Այնպես որ, Թուրքիային չի հաջողվի գործել այդտեղ:

Բայց Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի միջոցով լարվածություն հրահրել Արցախում...

– Համենայնդեպս, չեմ կարծում, որովհետեւ Թուրքիան հիմա արդեն երկու ճակատով է պայքարում, մի կողմից` քրդերի, մյուս կողմից` Սիրիայի: Հետեւաբար, որպես եւս մի խնդիր` իր վզին փաթաթել Լեռնային Ղարաբաղը, ուղղակի, Թուրքիան այդքան չի ձգի:


«ԱՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԻԱՌՆ ԵՆ ԱՆՈՒՄ»


ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորները, որպես փաստարկ բերելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, նամակ են հղել ՌԴ նախագահին ու արտգործնախարարին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Ըստ Ձեզ` որքանո՞վ է սա իրատեսական:

– Ինչպես իմ հայ գործընկերները, այնպես էլ ես` կարծում ենք, որ իրատեսական չէ: Որովհետեւ այդ պատգամավորները, որոնք նման առաջարկով են հանդես գալիս, ընդամենը իրենց անձնական փիառն են անում: Բայց սա չէ էականը, ավելի կարեւոր հարց կա. ասենք թե, պայմանագիրը չեղարկվի, բայց ամեն դեպքում, ներեցեք, բայց Արարատ լեռան վրա հայեր չկան, այնտեղ միայն քրդեր են: Եվ ինչ, եւս մեկ պատերա՞զմ պետք է լինի: Այնպես որ, խիստ կասկածում եմ, որ Պետդուման կհասնի վերոնշյալ պայմանագրի չեղարկմանը:

Իսկ ինչ կասեք օրերս Մյունխենում կայացած անվտանգության հարցերով համաժողովի շեշտադրումների մասին, որտեղ Արեւմուտքը կրկին փորձում էր սպառնալիքներ տեղալ Ռուսաստանի վրա:

– Անվտանգության հանձնաժողովը չհասավ իր գլխավոր նպատակին, որովհետեւ աշխարհում անվտանգություն չկար ու էլի չի լինելու: ՌԴ վարչապետ Մեդվեդեւն իր ելույթում շատ հստակ ասաց, որ մենք վերադառնում ենք 90-ական թվականների ճգնաժամին, եւ իրոք դա այդպես է: ՆԱՏՕ-ն անընդհատ ասում է, որ Ռուսաստանն անցկացնում է զորավարժություններ, բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում է իր սեփական տարածքի վրա, իսկ ՆԱՏՕ-ն անցկացնում է զորավարժություններ ոչ իր տարածքում: Հետեւաբար, ՆԱՏՕ-ի այդ գործողություններով պայմանավորված` Ռուսաստանը սկսել է Արեւմուտքի ուղղությամբ հավելյալ եւս երկու հզոր դիվիզիա կանգնեցնել:

Ի վերջո, ինչի՞ կհանգեցնի ռուս-թուրքական լարվածությունը` պատերազմի՞, թե հաշտության եզրեր կգտնվեն:

– Չգիտեմ` այն կվերաճի պատերազմի, թե` ոչ, բայց այս կոնֆլիկտը հաստատ կտեւի բավական երկար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164175&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան