ԲԱՄԲԱՍԱՆՔ
Արխիվ 12-16
ԲԱՄԲԱՍԱՆՔ
Ըստ վստահելի աղբյուրի` Բրիտանական դեսպանատանը հույժ դժգոհ են Հայաստանի ֆեմինիստական ՀԿ-ներից, քանի որ համարում են, որ ստացված վիթխարի ֆինանսավորման դիմաց վերջիններս չնչին արդյունք են ապահովել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի լոբբինգի ուղղությամբ: Մեր աղբյուրի վկայությամբ` Հյուսիսային պողոտայում այդ նույն թեմայով պար-ֆլեշմոբ ապահովելու հարցում թեեւ բավականին մեծ ջանքեր են գործադրվել, սակայն ֆեմինիստուհիները կարողացան դրան մասնակից դարձնել ընդամենը երկու տասնյակ աղջիկների:
Բանն այն է, որ նույնիսկ ֆեմինիստական ՀԿ-ներում ընդգրկվածները չեն ցանկանում հայտնվել այդպիսի միջոցառումների տեսանյութերում, քանզի ստիպված են հաշվի առնել հարազատ-բարեկամների եւ հարեւանների բացասական վերաբերմունքը այդպիսի «մեյմունությունների» հանդեպ:
https://iravunk.com/sim/?p=164174&l=am/