«ԵԹԵ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԼԻՆԵՐ, ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՉԷԻՆ ԴԻՄԻ ՌԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16
«ԵԹԵ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԼԻՆԵՐ, ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՉԷԻՆ ԴԻՄԻ ՌԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց հենց Տ. Սարգսյանից.–Նախքան Մոսկվայի պայմանագրին անդրադառնալը, կցանկանայի վերհիշեինք նաեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում Հայաստանի առաջին հանրապետության եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքված պայմանագիրը, որով Հայաստանին պետք է մնար ընդամենը 10-12 հազար քառ.կմ տարածք: Եվ միայն 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի տարածքը հաստատվեց 30 հազ. քառ. կմ: Այդ նույն պայմանագիրը վերահաստատվեց նաեւ հոկտեմբերին, որտեղ Խորհրդային Հայաստանը մեծ դժվարությամբ կարողացավ անցկացնել այդ պայմանագիրը, որովհետեւ Թուրքիան հենվում էր 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի վրա: Վերադառնալով մեր ռուս գործընկերների նախաձեռնությանը` ասեմ, որ նրանք չեն մոռանում այն, ինչ տեղի է ունեցել ժամանակին Հայաստանի տարածքներում` եւ դա շատ լավ է, որովհետեւ հենց 1921 թվականի Կարսի պայմանագրով նախատեսվում էր, որ Կարսի նահանգը, Մասիսը պետք է անցնեին Հայաստանի կողմը, բայց այդ ամենը չհաջողվեց: Եվ այսօր մեզ համար շատ հաճելի է, որ մեր ռուս ընկերները` հատկապես Պետդումայի կոմունիստները բարձրացնում են այդ հարցը: