Ատոմակայան կառուցելու համար համապատասխան տարածք չկա. Կանաչների միության նախագահ
Արխիվ 12-16
Ատոմակայան կառուցելու համար համապատասխան տարածք չկա. Կանաչների միության նախագահ
Հայաստանում ատոմակայան կառուցելու համար համապատասխան տարածք չկա։ Այս մասին փետրվարի 16-ն կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ոչ մի կառավարություն միջուկային էներգետիկայի նկատմամաբ լուրջ մոտեցում չի ունեցել։ Հայաստանը շատ վատ փորձ է ունեցել, կարծում է բնապահպանը. Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է ատոմային էլեկտրակայանների շինարարության բոլոր նորմերի խախտումներով։ «Իսկ հիմա որոշում է կայացվել նոր ԱԷԿ կառուցել։ Ամենակարեւոր խնդիրը տեղանքի ընտրությունն է։ Առաջին հերթին՝ տեղանքի սեյսմիկ ակտիվությունը պետք է նվազագույն լինի, իսկ նոր ԱԷԿ-ի տարածքը բարձր սեյսմիկ ակտիվություն ունի՝ 9.5-10 բալ»,- նշել է Սանասարյանը։
Նրա կարծիքով անկախ այն հանգամանքից, թե նոր ԱԷԿ կկառուցեն, թե ոչ, Հայաստանում այլընտրանքային էներգիայի աղբյուրների մշակումն անհրաժեշտություն է, սակայն այստեղ այլ քաղաքականություն են վարում։ ԱԷՄԳ-ը ու մյուս կառույցները փորձում են ապացուցել, որ այլընտրանքային էներգիկան լուրջ չէ։
էներգաբլոկի շինարարությունը պլանավորված է 2018թ.։
https://iravunk.com/sim/?p=164166&l=am/