«ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ» ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՍԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16
«ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ» ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՍԱՄԹԵՐՔ
ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկությամբ` 2015թվականի լավագույն մսամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել «Բարի Սամարացի» մսամթերքի արտադրամասը: Այդ կապակցությամբ տարվա լավագույն մսամթերք արտադրող ընկերության հիմնադիր տնօրեն ՀՈՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ պատվոգիրը հանձնեց «Իրավունք» թերթի խմբագրական խորհդի անդամ Վարդան Աստվածատրյանը:
Պարոն Հովակիմյանի համար, ինչպես ինքն ասաց հաճելի անակնկալ էր այդ մասին իմանալը, ինչի մասին նա իր խոսքում մասնավորապես նշեց.
- Հաճելիորեն զարմացրեցիք ինձ, շհնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր գնահատել են մեր ապրանքատեսակը: «Բարի սամարացին» ունի մեկ ընդհանուր սկզբունք` մեր ազգաբնակչությանը առողջ սննունդ եւ մաքուր արտադրանք մատուցենք: Սա մեր նշանաբանն է, եւ ուրախ եմ, որ դա գնահատվել է:
Թե ինչպես է «Բարի սամարացուն» հաջողվել շուկայում զբաղեցնել իր կայուն դիրքը, ընկերության հիմնադիր տնօրենը նկատեց.
- Ամեն բանի լավը գնահատվում է, իսկ մենք արտադրում ենք լավագույն մսամթերքը: Դա մեր ընկերության աշխատակիցների շհնորհիվ է, իրենց անկեղծ նվիրվածության շհնորհիվ: «Բարի սամարացին» միշտ էլ եղել առաջին տեղում, քանի որ մենք նախընտրում ենք լավագույն հումքը, աշխատում ենք ժամանակակից սարքավորումներով, քայլում ենք ժամանակակից տեխնոլոգիաներին զուգընթաց, մեր արտադրամասը այսօր լավագույններից մեկն է աշխարհում:
Ընկերությունը ապագայում եւս նոր ծրագրեր ունի.
-Չնայած ունենք մեր կայուն դիրքն արդեն շուկայում, սակայն չենք բավարվում եղածով, ամեն ինչ անում ենք, որ մեր անունը պահպանենք: Փորձում ենք հետ չմնալ որեւէ նորամուծությունից: Այս տարի նախատեսում ենք ընդունել երեք խորհդրատու, ներդնել նոր տեխնոլոգներ: Ծրագրում ենք արտադրել մսամթերք նաեւ դիաբետիկ հիվանդների համար: Ուզում ենք հնդկձավարից երշիկ պատրաստել, որը շատ առողջարար է: Այլ նոր տեսականիներով ենք ուզում հանդես գալ, որ կարողանանք մեր առաջատար դիրքը պահպանել: Հպարտությամբ կարող եմ նշել, որ ինչ նորություններ եղել մեր մսամթերքի շուկայում, եղել են «Բարի Սամարացու» շհնորհիվ: Բոլոր մսամթերք արտադրողների համար "Բարի Սամարացին" եղել է օրինակ, որի համար ուրախ եմ: Բայց պետք է ասեմ, որ որակի եւ համի առումով դեռ ոչ ոքի չի հաջողվել կրկնօրինակել մեր արտադրանքը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.-Նշենք, որ «Բարի Սամարացին» 2015 թվականին ոսկե մրցանակի է արժանացել նաեւ ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման եւ չափագիտության միջպետական խորհրդի աշխատանքի ակտիվ մասնակցության համար` ՌԴ տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահ Ա.Լոցմանովի կողմից: Բացի այդ, ընկերությունը որպես լավագույն մսամթերք արտադրող է ճանաչվել նաեւ միջազգային "Գելափ Ինթերնեյշնլ" ընկերության եւ ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից:
https://iravunk.com/sim/?p=164163&l=am/