«ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ». ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՆԱՉԱ՞Ռ ԿԼԻՆԻ ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Արխիվ 12-16
«ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ». ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԱՆԱՉԱ՞Ռ ԿԼԻՆԻ ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանից այսօր «Իրավունք»-ը տեղեկացավ, որ էթիկայի հանձնաժողովում որեւէ որոշում չի կայացվել վարույթ ընդունված երկու գործերի մասին: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հայտարարությանը, մյուսը` ՀՀԿ եւ ԲՀԿ մի քանի պատգամավորների կրկնակի քվեարկությունը:
Թե ինչու է ձգձգվում վերոնշյալ գործերով վերջնական որոշման կայացումը, հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ որոշակի ընթացակարգեր կան, որոնց հիման վրա էլ գործում է հանձնաժողովը:
Արդյոք Խոսրով Հարությունյանը կկարողանա անաչառ լինել ՀՀԿ-ական իր գործընկերների հանդեպ: «Դրա մասին բոլորն են ինձ հարցնում: ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164161&l=am/