ԹԱՏՐՈՆՈՒՄ ԻՆՏՐԻԳՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Արխիվ 12-16
ԹԱՏՐՈՆՈՒՄ ԻՆՏՐԻԳՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Տարեսկզբին սկիզբ առած ու գրեթե մեկ ամիս հանրության ուշադրության կենտրոնում քննարկվող Կամերային երաժշտական թատրոնի ռեժիսոր-կոլեկտիվ ինտրիգներն ավարտվեցին կադրային փոփոխությամբ: Թատրոնի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով` աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը եւ լուծվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա եւ թատրոնի միջև կնքված N 11 աշխատանքային պայմանագիրը:
Ըստ տեղեկատվության` գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսեւորելը, իր մասնագիտական եւ աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվություններ չներկայացնելը եւ այլն:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164160&l=am/