«Ամենաշատ քննադատում են այն մարդիկ, որոնք երազում են պորտֆելների մասին». ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արխիվ 12-16

«Ամենաշատ քննադատում են այն մարդիկ, որոնք երազում են

պորտֆելների մասին». ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի` ինչ պաշտոններ են տրվելու ՀՅԴ-ին գործադիր մարմնում: Մինչ այդ   հանրային ու քաղաքական որոշ շրջանակներ շարունակում են քննարկել` ինչ կտա կոալիցիան մեր երկրին:

«Իրավունք»-ը ՀՅԴ անդամ, գրող, հրապարակախոս, նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանից պարզեց նրա վերաբերմունքը քաղաքական երկու ուժերի համագործակցության մասին:  «Ես կզարմանայի, որ ՀՅԴ-ի նման քաղաքական ուժը նման գլոբալ ճգնաժամի ժամանակ  չմտներ այդ բեռան տակ: Հայաստանն ու Սփյուռքը նորմալ են վերաբերում այս գործընթացին»,- ասաց  դաշնակցական գործիչը:

- Տիկին Պետրոսյան, Դուք տարիներ առաջ` 2008-ին, դեմ էիք, որ ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից, ավելին` ճիշտ էիք համարում ֆուտբոլային դիվանագիտությունը:  Փաստորեն,Դուք, ըստ էության, ճիշտ էիք, քանի որ այսօր ՀՅԴ-ն նորից կոալիցիա է կազմում ՀՀԿ-ի հետ:

- Կոալիցիայից դուրս գալու կամ չգալու մասին, ճիշտն ասած, հրապարակավ չեմ խոսել:  Ես միայն հրապարակավ  խոսել եմ` «այո»-ի եւ «ոչ»-ի մասին: Ես միշտ հրապարակավ պաշտպանել եմ Սերժ Սարգսյանին, որովհետեւ ասել եմ` պետք է մեր երկրին նախագահ, որից վառոդի հոտ է գալիս:

- Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը քննադատական հոդված էր գրել դաշնակցության մասին, որտեղ ձեր մասին եւս ակնարկ կար: Մասնավորապես հոդվածագիրը կարծում է, որ ՀՅԴ-ը պետք է ներողություն խնդրի Ալվարդ Պետրոսյանից, քանի որ այսօր նա Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի  հետ է համագործակցում, մինչդեռ  2008-ին  դաշնակցությունը պատժեց Ձեզ` Սերժ Սարգսյանին, նրա վարած արտաքին քաղաքականությունը սատարելու համար:

- Ի սեր աստծու, Ալվարդ Պետրոսյանից պետք չէ ներողություն խնդրել: Ալվարդ Պետրոսյանին ՀՅԴ-ում պատժել են կարգապահական խախտում անելու համար:

- Ինչպես կարձագանքեք այն  ՀՅԴ-ի հասցեին հնչող քննադատություններին, թե մի քանի պորտֆելի համար կոալիցիա են կազմում ՀՅԴ-ի բնութագրմամբ  հեղինակազրկված իշխանության հետ…

- Լավ էլի: Ամենաշատ քննադատում  են այն մարդիկ, որոնք երազում են պորտֆելների մասին: Ծիծաղելի է երկրի ճակատագրի առնչվող  հարցերում նման կենցաղային, ճղճիմ ձեւով խոսելը: Թող  վաղը էդ նույն  մարդիկ ակտիվ քննադատեն մեր պորտֆել վերցնողին, եթե  նա լավ կադր չի լինում:

- Սերժ Սարգսյանը  փետրվարի 12-ին  ելույթով հանդես եկավ, որից հետո հնչեցին տարբեր գնահատականներ: Ինչ տպավորություն Դուք ստացաք  այդ ելույթից:

-Ես այդ ելույթին վաղուց էի սպասում: Համապարփակ, ճիշտ, խոհեմ ելույթ էր: Կցանկանայի, որ տարեկան երկու անգամ նման ելույթ հնչեր: Ճիշտ է, որ գործադիր  իշխանության եւ այլ մարմինների ներկայացուցիչներն էին  ներկա այդ ելույթին, սակայն այդ խոսքը  ժողովրդին էր ուղղված:  շարքային քաղաքացիները պետք  էիմանան, որ մեր երկրում կա ուշադիր աչք, հայացք, որը տեսնում է ամեն ինչ:  Շատ հաճախ ենք լսում մեր քաղաքացիներին, թե  նախագահը գիտի՞ այս կամ այն  հարցի մասին: Պարզվում է, որ նախագահը գիտի ամեն ինչ, բայց միայնակ չի կարող հաղթահարել բոլոր խնդիրները: Մնում է  հանրությունն էլ սա ըմբռնի, ամեն մեկն իր գործն անի, ու մենք կդառնանք  կարգին պետւթյուն: Օգտվելով առիթից` ցանկանում եմ անդրադառնալ նաեւ ռուս-թուրքական լարված հարաբերություններին եւ ասել, որ  մենք ջուրը չտեսած չպետք  է բոբիկանանք,  չմտնենք ռուս-թուրքական խաղերի մեջ: Մենք պետք է լուծենք մեր խնդիրները:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=164158&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան