ՌԵՓԵՐ ՔԱՆՅԵ ՈւԵՍԹԸ ԳՈՒՄԱՐ Է ԽՆԴՐԵԼ ՄԱՐԿ ՑՈՒԿԵՆԲԵՐԳԻՑ
Արխիվ 12-16
ՌԵՓԵՐ ՔԱՆՅԵ ՈւԵՍԹԸ ԳՈՒՄԱՐ Է ԽՆԴՐԵԼ ՄԱՐԿ ՑՈՒԿԵՆԲԵՐԳԻՑ
Ամերիկացի հայտնի ռեփեր ՔԱՆՅԵ ՈւԵՍԹԸ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգից 1 մլրդ դոլար է խնդրել, այս մասին ռեփերը գրել է Թվիթերի իր էջում: Նա նաեւ դիմել է իր բոլոր երկրպագուներին, որպեսզի նրանք խնդրանքը հասցնեն Ցուկենբերգին:
«Մարկ Ցուկենբերգ Քանյե Ուեսթի գաղափարի իրականացման համար հատկացրու 1 մլրդ դոլար»,-փետրվարի 14-ին գրել էր ռեփերը: Նա վերջին օրերին բազմիցս դիմել է Ֆեյսբուքի հիմնադրին`խնդրելով նրանից օգնություն.«Մարկ Ցուկենբերգ գիտեմ, որ այսօր ձեր տարեդարձն է, բայց դուք չէի՞ք կարող վաղը զանգահարել ինձ»,-գրել էր Ուեսթը, ապա մի քանի րոպե անց ավելացրել.«Մարկ ձեզանից հրապարակավ օգնություն եմ խնդրում»:
Նախկինում ռեփերը հայտարարել էր, որ պարտքեր ունի բանկին, մոտավորապես 53 մլրդ դոլար եւ օգնության կոչով դիմել բոլորին ու բացատրել էր, թե ինչու է իրեն համարում մեծ երաժիշտ. «Գիտեմ, որ կարող եմ աշխարհն ավելի լավը դարձնել: Ռեփի ոլորտում իրականություն եմ դարձրել անհնարինը: Մինչեւ իմ մահը կարժանանամ տասնյակ «Գրեմիի»,-նշել է Ք. Ուեսթը:
Քանյե Ուեսթը 38 տարեկան է, ամուսնացած է հեռուսատատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հետ: Փետրվարի 14-ին թողարկվել է նրա յոթերորդ սոլո ալբոմը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164157&l=am/