FABTA-Ի ԿՈՂՄԻՑ «ՈՂՋ ՄՆԱՑԱԾԸ» ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ
Արխիվ 12-16
FABTA-Ի ԿՈՂՄԻՑ «ՈՂՋ ՄՆԱՑԱԾԸ» ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ
Բրիտանական FABTA հեղինակավոր մրցանակաբաշխությունում մեքսիկացի ռեժիսոր Ալեքսանդր Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ եւ հաղթել միանգամից հինգ անվանակարգերում`«Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Տղամարդու լավագույն դեր», «Լավագույն երաժշտական ձեւավորում» եւ «Լավագույն օպերատորական աշխատանք»:
«Ողջ մնացածը» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է 41-ամյա դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ է արժանանում բրիտանական հեղինակավոր մրցանակին: Մրացանակի համար նա չի թաքցրել իր ուրախությունը. «Ինձ համար իրոք մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին»,-հայտարարել է նա եւ մեծ սիրով դերասանուհի Դեմի Մուրից ընդունել իր մրցանակը`բրոնզե դիմակը:
Դերասանը չի մոռացել շնորհակալություն հայտնել նաեւ իր մայրիկին, ով ամեն ինչ արել է որդու կրթության եւ ապագա հաջողությունների համար. «Այսօր մայրիկիս տարեդարձն է, ուզում եմ ասել, որ նրան շատ եմ սիրում»,-նշել է Դի Կապրիոն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164156&l=am/