ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ. «ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ԷՐ ՕՍԿԱՆՅԱԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ»
Արխիվ 12-16
ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ. «ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ԷՐ ՕՍԿԱՆՅԱԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ»
Նախորդ տարի 2015-ի փետրվարի 12-ը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքական դաշտից դուրս գալու եւ քաղաքականությամբ չզբաղվելու մասին, ԲՀԿ արդեն նախկին առաջնորդը 2015-ի փետրվարի 5-ին համաժողով էր կազմակերպել, որին մասնակցում էր Վալերի Բրյուսովի նախկին ռեկտոր, հասարակական գործիչ Սուրեն Զոլյանը:
«Իրավունք»-ը պրն Զոլյանից պարզեց` հնարավո՞ր է նա ակտիվ մասնակցի քաղաքական գործընթացներին` ինչ-որ կուսակցության ցուցակով` խորհրդարանական ընտրություններին: «Ես երբեք չեմ հրաժարվում հարցազրույցներ տալուց, «Հանրային խորհուրդ»- ից դուրս չեմ եկել: Նպատակարհարմար չեմ տեսնում մտնել քաղաքական գործընթացների մեջ»,- ասաց նախկին ռեկտորը:
Հետաքրքրվեցինք` եթե գործող կուսակցություններից մեկից հրավեր ստանա, չի՞ ընդունի այն: «Չէ, չէ, եթե տեսնում եմ, որ կա մի ուժ կամ շարժում, որին կարելի է աջակցել, ես դա անում եմ: Կանեմ այնպես, ինչպես դա արեցի նախագահական ընտրությունների ժամանակ` սատարելով Րաֆֆի Հովհաննիսյանին եւ դառնալով «Բարեւ, Երեւան» ցուցակի անդամ: Ու քանի որ ցանկություն չունեի դառնալ ավագանու անդամ, խնդրեցի ինձ ցուցակի վերջին տեղերում ընդգրկել: Ես եղել եմ պատգամավոր եւ գիտեմ` անիմաստ է այնտեղ լինել, եթե դու իշխող կուսակցության անդամ չես: Բայց ես չեմ բացառում իմ աջակցությունը այն ուժերին, որոնց ծրագրային մոտեցումներն ինձ համար ընդունելի լինեն»,- պատասխանեց հասարակական գործիչը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագորակցությանը, պրն Զոլյանն ասաց, որ երբեք չի համագործակցել ԲՀԿ-ի հետ, կուսակցական ոչ մի միջոցառման չի մասնակցել: Եղել է հրավեր`մասնակցելու կլոր սեղանի, որը, ըստ Զոլյանի, ճիշտ գաղափար էր:
Սուրեն Զոլյանից հետաքրքրվեցինք` ի վերջո, ինչպե՞ս ավարտվեց իր եւ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հակամարտությունը, որը վերաբերում էր Բրյուսովի համալսարանում Զոլյանի ռեկտոր եղած ժամանակ հայտնաբերված խախտումներին: «Այդ պատմությունը նման էր Օսկանյանի պատմությանը (նկատի ունի Սիվիլիթասի գումարները յուրացնելը-խմբ.): Հետո պարզվեց, որ այդ մեկ միլիոն դրամը ես չեմ ստորագրել, այլ մեկ ուրիշը: Ինձ առաջարկեցին վնասը հատուցել: Ես ասել եմ, որ չեմ ընդունում մեղադրանքը, բայց որպեսզի երրորդ անձանց համար նոր խնդիրներ չառաջանան. կվճարեմ այդ գումարը, որը մուտք է արվել համալսարանի բյուջե»,- եզրափակեց նախկին ռեկտորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164154&l=am/