ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


 

Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց պատանիների եւ երիտասարդների (2000-2001թթ//1998-1999թթ) ներդպրոցական մրցաշար, փետրվարի 14-ին կայացան մրցաշարի եզրափակիչ մենամարտերը: Երիտասարդների մրցաշարում Հարություն Նազարյանի սաները մրցակցության մեջ մտան ՝52, 64 եւ 69, պատանիների պայքարում՝48 եւ 70 քաշային կարգերում: ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանը «Իրավունքի» հետ զրույցում ամփոփեց մրցաշարի արդյունքները.

 

 

Սաների ելույթների և արդյունքների մասին.

«Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ սաների ելույթներից: Պետրոսյան Գուրգենի եւ Գրիգորյան Հրանտի մենամարտը կառանձնացնեմ, շատ հետաքրքիր էր այս դիմակայությունը, միանգամից մեկ տարվա մեջ հավաքեցին քաշ, բոյ ու շատ դժվար էր նրանցից որեւէ մեկին առանձնացնելը: Գուրգենը իր երրորդ մենամարտն էր անցկացնում, մինչ այդ երկու հակառակորդին էլ ժամանակից  շուտ դուրս էր մղել պայքարից, իսկ Հրանտը երկու մենամարտ էր անցկացրել, որից մեկում մրցակցին պայքարից դուրս էր հանել ժամանակից շուտ: Հավասար պայքար էր գնում, երկուսն էլ ամեն ինչ արեցին, բայց հաղթեց Հրանտը…Մկրտչյան Վիրաբը չուներ իր ճանապարհին լուրջ մրցակից, դուրս եկավ միանգամից եզրափակիչ, իսկ իմ մյուս սան Հովիկ Ավագյանի հետ, ով ի դեպ քաշով թեթեւ էր, մենամարտեց ուղղակի մրցմանը մասնակցելու համար: Բայց դժգոհ չեմ, երկուսի կատարած աշխատանքից էլ գոհ եմ»:

 

Մենամարտեր, որոնք առանձնացան.

«Կառանձնացնեմ պատանիների մեջ Մաշակարյան Արմենի ու Բազեյան Արմանի զույգը, երկուսն էլ հանրապետության չեմպիոններ են եղել ու այսօր պատանիների առաջնությանը հանդես էին գալիս փոխված քաշերով: Երկուսն էլ հրաշալի մենամարտ անցկացրեցին, պարզապես Բազեյան Արմանը մի փոքր զիջեց իր կամային հատկանիշներով: Բայց միանշանակ հաղթանակի արժանի էին երկուսն էլ: Բարեյան Արթուրի եւ Բաղդասարյան Ավետսիսի մենամարտը եւս շատ հետաքրքիր էր…Իմ սաներից շատ հավանեցի Պետրոսյան Գուրգենին, չէի սպասում, որ այդպիսի մենամարտ կանցկացնի...»:

 

Առաջին եւ երկրորդ համարների ուժային տարբերության մասին.

«Կային քաշային կարգեր, որտեղ առաջին եւ երկրորդ համարի տարբերությունը չնչին էր, ինչպես Հրանտի ու Գուրգենի, Արմանի ու Արմենի, Ավետիսի ու Արթուրի դեպքում… Բայց եւ կային այնպիսիք, որ տարբերությունը կար, մակարդակը նույնը չէր, բայց « դրվեցին» նույն հարթության վրա»:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164148&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան