Վիլեն Գալստյանը 75 տարեկան է. «ՉԳԻՏԵՄ` ԿԱ՞ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՊԱՐԱԾ ՉԼԻՆԵՄ»

Արխիվ 12-16

Վիլեն Գալստյանը 75 տարեկան է. «ՉԳԻՏԵՄ` ԿԱ՞ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՊԱՐԱԾ ՉԼԻՆԵՄ»

 

Հայկական բալետային արվեստի երախտավոր ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ դարձավ 75 տարեկան, ինչի առթիվ փետրվարի 13-ին կայացած գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրվեց հենց հոբելյարին: Մինչ արվեստասեր հանրությունը կվայելեր «Գայանե» բալետը, տեղի ունեցավ ծննդյան տարեդարձի պաշտոնական հատվածը:

ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը պարգեւատրվեց Մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւով, ապա Մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆՆ ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազում ձեռքբերումներով: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ եւ համաշխարհային դասական պարարվեստի զարգացման եւ տարածման գործում, կերտել մնայուն եւ անմոռաց կերպարներ: Այսօր էլ շարունակելով Ձեր հայրենանվեր գործունեությունը` որակական նոր աստիճանի եք հասցրել Հայաստանի բալետային արվեստը»: Վարպետին շնորհավորելու համար բեմ բարձրացավ նաեւ ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ եւ ընդգծեց. «Կցանկանայի, որ մեզնից հետո եկող սերունդներն իմանան, որ եթե Վիլեն Գալստյանն իր բեմական, արտիստական տարիները չանցկացներ Սովետական Միությունում` ազատ, հանգիստ կարող էր զարդարել աշխարհի լավագույն բեմերը: Աշխատանքի բերումով շատ եմ շփվում միջազգային տարբեր թատերական գործիչների հետ, եւ միշտ նրա անունն են տալիս... Մենք ունեցել ենք եւ ունենք համաշխարհային բեմերին հարիր մեծություններ, որոնց շարքում է Վիլեն Գալստյանը: Եվ շատ ուրախ եմ, որ նա շարունակում է բեմի, թատրոնի կախարդական աշխարհում` կանաչ ճանապարհ տալ երիտասարդ սերնդին»: Ի դեպ, իր համաշխարհային ճանաչման մասին մի առիթով համեստորեն անկեղծացել է հենց ինքը` Վ. Գալստյանն` ասելով. «Չգիտեմ` կա աշխարհում մի պետություն, մի երկիր, որտեղ ես պարած չլինեմ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի երեքշաբթի օրվա համարում:

https://iravunk.com/sim/?p=164146&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան