ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՐԳԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ` ԴԱԼԻԹԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ (Տեսանյութ)
Արխիվ 12-16
ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՐԳԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ` ԴԱԼԻԹԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ (Տեսանյութ)
Երգչուհի ԴԱԼԻԹԱՆ այսօր հերթական նվերն է մատուցել իր երկրպագուներին ու հանրության դատին ներկայացրել իտալացի կոմպոզիտորներ Ալբերտո Ֆլավիո Ֆուլգոնի եւ Անտոնելլա Բռաչչայի հեղինակած «L’Aamore Non Avra’ Fine» երգի հայերեն տարբերակը` այն անվանելով «Սերն անվերջ է»: Հավելենք, որ երգի հայերեն տարբերակի խոսքերի հեղինակը Էդմոնդ Մակարյանն է:
Ի դեպ, պատահական չէ, հայ երգչուհու կողմից իտալական այս երգի ընտրությունը: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի իտալական «Verdinote 2015» («Ոսկե նոտա») երաժշտական մրցույթի ժամանակ, որտեղ Դալիթան արժանացավ գլխավոր մրցանակին, հենց այս երգն էր կատարել, բայց այն ժամանակ իտալերեն տարբերակով: Այնպես որ, մեզ մնում է մաղթել, որ երգի հայերեն տարբերակն էլ նորանոր հաջողություններ ու հաղթանակներ բերի Դալիթային ինչպես սիրո մեջ, այնպես էլ երգարվեստում: Իսկ ստորեւ ներկայացնում ենք երգի audio տարբերակը, որն արդեն տեղ է գտել աշխարհահռչակ երաժշտական տեսադարանում` Vevo-ում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164145&l=am/