«ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է»`ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16
«ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է»`ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանում նորաձեւության ոլորտի զարգացման, հայկական արտադրանքը տարածելու եւ երիտասարդ ստեղծագործողների մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով ստեղծվել է ArmMod Fashion նախագիծը:
Կան բազմաթիվ երիտասարդ հայ դիզայներներ, ովքեր հնարավորություն չունենալու պատճառով չեն կարողանում ներկայանալ հանրությանը, ուստի մնում են ստվերում:Ստեղծված նախագիծը նրանց հնարավորություն կտա իրենց ստեղծած աշխատանքները ներկայացնել հանրության լայն շերտերին, դրանք հանել շուկա եւ վաճառել: Առաջնորվելով «Հայկականը նորաձեւ է» գաղափարախոսութամբ, նախագծի հեղինակների գլխավոր նպատակներից մեկն էլ հայկական շուկայում թուրքական, չինական, ամերիկյան արտադրության հագուստները փոխարինել հայկականով:
ArmMod Fashion նախագծի հեղինակ եւ ղեկավար ՌՈՒԲԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ շուկայում հայական արտադրանքի տարածումն ու վաճառքը հավանական է. «Ունենք հիանալի հայ դիզայներներ, որոնց ստեղծագործությունները գնահատվում են եւ ունեն մեծ պահանջարկ: Բայց նաեւ գաղտնիք չէ, որ կան սկսնակ դիզայներներ, որոնք հնարավորություն չունեն ներկայանալու, եթե մենք տանք նրանց հնարավորթւյուն, ապա հայկական շուկան կվաճառի հայկական արտադրանք»,-ընդգծեց Ռ. Գրիգորյանը: Նրա խոսքով`հայկական արտադրության հագուստների համար այնպիսի արժեք կսահմանվի, որը հասանելի կլինի բոլոր խավերին:
Նախագծի շրջանակներում կկազմակերպվեն հաճախակի ցուցադրություններ, որի ընթացքում սկսնակ եւ երիտասարդ ստեղծագործողները կներկայացնեն իրենց ստեղծագործություները: Ցուցադրություններին ներկա կլինեն ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք իրենց կարծիքը կհայտնեն ներկայացվող աշխատանքերի վերաբերյալ:
Սա նաեւ մեկ քայլ է, որը երիտասարդ ստեղծագործողներին կխրախուսի, որպեսզի մնան եւ ստեղծագործեն հայրենիքում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164144&l=am/