Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»

 

Փետրվարի 13-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Պառլամենտական կատակերգություն» ներկայացման առաջնախաղը: Երկու գործողությամբ բեմադրությունը պառլամենտական աթոռին տիրելու համար  գործող անձանց պայքարն է` հավանական եւ անհավանական միջոցներով:

Ներկայացման բեմադրության փորձերը սովորականից ավելի երկար են տեւել`շուրջ հինգ ամիս, պատճառը մանկական ներկայացման պրեմիերան եւ Մոսկվայում ունեցած հյուրախաղերն են եղել, որի հետեւանքով փորձերը եղել են մեծ դադարներով:

Բեմադրիչ ՆՈՌԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով բեմադրության հետ կապված դժվարություններին նշեց, որ «Պառլամենտական կատակերգություն» պիեսում դրամատուրգը՝ Դ. Խայերը,  մի քանի բացթողումներ է ունեցել, որը ներկայացման մեջ  լրացնելու համար ռեժիսորը եւ դերասանները երկար ժամանակ փնտրտուքների մեջ են եղել. «Ներկայացման սյուժեն արդիական է` պայքար աթոռի համար եւ պայքարում հաղթելու մարդկանց ծայրահեղությունը: Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, փորձել ենք զերծ մնալ այն հայկական դարձնելուց, չնայած մի հատված կար, որտեղ հայկական տարր կար: Այս անգամ աշխատել եմ, ինչպես երիտասարդ դերասանների, այնպես էլ վաստակավոր արտիստների հետ: Ներկայացումը փորձերի ժամանակ եւ այսօր շատ էր տարբերվում: Սա բնական է, երբ դերասանը հանդիպում է հանդիսատեսի հետ, ստեղծվում է անհասկանալի կապ, եւ դերասաններն իրենց բոլորովին այլ կերպ են դրսեւորում»,- ընդգծեց Ն. Գրիգորյանն եւ ավելացրեց, որ պիեսի ընտրությունը կատարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ միասին. «Պիեսը ընտրել ենք հայրիկի հետ միասին, օգտվել ենք «Ժամանակակից դրամատուրգիա» ամսագրից, որտեղ շատ հետաքրքիր պիեսներ կան: Ներկայացումը կնդգրկվի թատրոնի հիմնական խաղացանկում. այն ջերմ ընդունեց հանդիսատեսը: Սովորաբար մեզ մոտ պրեմիերայից հետո մեկնում ենք հյուրախաղերի: Որքանով տեղյակ եմ, առաջիկա հյուրախաղերի ծրագրում կա Սանկտ Պետերբուրգը»,- շեշտեց Ն. Գրիգորյանը:

Այս տարվա ընթացքում Ն. Գրիգորյանն իր հավատարիմ հանդիսատեսին կներկայացնի նաեւ մեկ այլ կատակերգության բեմադրություն, որն արդեն կլինի նրա առանձին աշխատանքը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=164143&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան