ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Արխիվ 12-16
ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Ինչպես հայտնի է, ԱԺ-ի լիագումար նիստում ներկայացվելու է ՄԻՊ-ի թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: <Իրավունք>-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ Արման Թաթոյանը եկամուտ է ստանում ոչ միայն իր աշխատավարձից, այլեւ քաղաքացիաիրավական ապայմանագրերից ու գույքի օտարումից: Թեեւ մինչ փետրվարի 15-ը Արման Թաթոյանը պետք է ներկայացնի 2015-ի հայտարարագրերը, սակայն էթիկայի հանձնաժողովում դեռ 2014 թ-ինն է: Եվ այսպես` փոխնախարարը 2014 թ-ի վերջում վաճառել է LEXUS RX 330 մակնիշի մեքենան եւ ունեցել դրամական միջոցների կտրուկ նվազում: Ընդ որում` փոխնախարարի դրամական միջոցները ոչ միայն դրամով են, այլեւ դոլարով եւ եվրոյով են հայտարարգրված: Եթե 2014-ի սկզբում Արման Թաթոյանը հայտարարագրել էր 15.300.000 դրամ, տարվա վերջում հայտարարագրված է 700.000 դրամ, 8,500 եվրոն` 4,000 եվրո: 2014-ի սկզբում Թաթոյանի դոլարով դրամական միջոցները զրոյացել են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164134&l=am/