ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «ՊՐԱԴՈ» ՄԱԿՆԻՇԻ ՄԵՔԵՆԱՆ ՎԱՐԿՈՎ Է ԳՆԵԼ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵՍ...
Արխիվ 12-16
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «ՊՐԱԴՈ» ՄԱԿՆԻՇԻ
ՄԵՔԵՆԱՆ ՎԱՐԿՈՎ Է ԳՆԵԼ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵՍ...
«Իրավունք» թերթն օրեր առաջ գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը գնել է մոտ դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա: «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ինչ միջոցներով է գնել մեքենան Անդրեաս Ղուկասյանը: «2007 թ-ին վարկ եմ վերցրել ու գնել այն»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:
Մեր հարցին` նման թանկարժեք մեքենա կարող է գնել լավ վարձատրվող աշխատանք կամ բիզնես ունեցողը, Անդրեաս Ղուկասանն ասաց, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել էր նախագահի թեկնածու: «Իմ եկամուտների չափը բավարարում է (նկատի ունի նման մեքենա գնելու համար-խմբ.) »,- ասաց «Նոր Հայաստան»-ի անդամը:
Հ.Գ. Անդրիաս Ղուկասյանն այդպես էլ չմանրամասնեց` հիմա բիզնես գործունեություն ծավալո՞ւմ է կամ որեւէ տեղ աշխատո՞ւմ է, որ կարողացել է վարկ վերցնել`թանկարժեք մեքենա գնելու համար:Թե ինչու է «Նոր Հայաստան»-ի անդամը դա գաղտնի պահում, անհասկանալի է, առավելես որ մինի գործարարի կենսագրական տվյալները շատ բան են հուշում: Իսկ միգուցե նախագահական ընտրություններում հացադուլ հայտարարելու շնորհիվ է նա շքեղ մեքենա գնել: Ի վերջո, քաղաքական դաշտում ոչ ոք հենց այնպես ոչինչ չի անում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ