ՓԱՍՏԱԲԱՆ.ԳԱԼՍՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՒ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՔԵՌԻՆ
Արխիվ 12-16
ՓԱՍՏԱԲԱՆ.ԳԱԼՍՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՒ
ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՔԵՌԻՆ
Հանքավանում երեք երիտասարդների` Գալստյան եղբայրների եւ նրանց մտերիմ ընկերոջ սպանության գործով երեկ ստացվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գալստյանների նրկայացուցիչ, փաստաբան Արշակ Կարապետյանը:
Փաստաբանը տեղեկացրեց նաեւ.
- Քննչական կոմիտեն բավարարել է մեր միջնորդությունը եւ արդեն իսկ հարցաքննվել են բոլոր այն անձիք, ովքեր սպանությունից առաջ եւ հետո կապվել են Սեփոյանի հետ: Ցուցմունքները հրապարակել չեմ կարող, սակայն կարող եմ նշել, որ հարցաքննվել են նաեւ պատգամավոր Դավիթ Քոչարյանը եւ կասկածյալի քեռին` Մխիթար Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2015թ, նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվել եւ կալանավորվել է 27–ամյա Հայրապետ Սեփոյանը: Կատարվածի պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։
Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել):
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164129&l=am/