«ԵՍ ՅՈՒՐԱՅԻՆ ՉՈՒՆԵՄ».ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ԵՍ ՅՈՒՐԱՅԻՆ ՉՈՒՆԵՄ».ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ`

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ի լիագումար նիստում առաջարկվելու է  ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանի թեկնածությունը, քանի որ երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ձայների մեծամասնությամբ նա ընտրվեց որպես ՄԻՊ միակ թեկնածու:

Հիշեցնենք` պետաիրավական հանձնաժողովում   առաջարկվել էր երեք թեկնածու` Արման Թաթոյանը, Զարուհի Փոստանջյանը, Նարեկ Ալոյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրել էին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ ՕԵ խմբակցությունն էլ միակ ընդդիմադիր ուժն էր որ պաշտպանեց նրան: Հետաքրքիրն այն է, որ «Ժառանգություն » խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն օրեր առաջ հայտարարել էր, որ նա ՄԻՊ-ի թեկնածու տեսնում է Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ ՀԿ-ի Արտակ Կիրակոսյանին:

«Իրավունք»-ը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից պարզեց` եթե  նրա յուրայինը` Թեւան Պողոսյանը, չի պաշտպանում տիկին Փոստանջյանի թեկնածությունը, քաղաքական այլ ուժերից կարող է ակնկալել աջակցություն: «Նախ ես յուրային չունեմ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա հարցրեց. «Դուք ո՞ւմ յուրայինն եք»:

«Ես իմ յուրայինն եմ»,- պատասխանեցինք Հովհաննիսյանին:

«Ես էլ իմ յուրայինն եմ»,- ծիծաղելով ասաց Հովհաննիսյանը:

Թեւան Պողոսյանի դիրքորոշման մասին էլ ասաց, որ ամեն մեկն ունի իր տեսակետը, իր դիրքորոշումը: «Այդ յուրային ասվածը մեզ մոտ այնքան  օտար է, որ, բացի Ձեզ   հակաարձելով, թե ով է ձեր յուրայինը, այլ բան չեմ ասի»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Պատահական չէ պարոն Հովհաննիսյանի այս պատասխանը, քանի որ նա շատ լավ հասկանում է, որ այլեւս ոչ թիմ ունի եւ ոչ էլ յուրաիններ: 

Ի դեպ, երեկ մինչ պետաիրավական հանձնաժողովի նիստի ավարտը  Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք` ինչպես կարձագանքի Թեւան Պողոսյանի հայտարարությանը, նա ասաց. «Տեղյակ չեմ` ինչի մասին է խոսքը»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

https://iravunk.com/sim/?p=164128&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան