ՊԵՐԵՍԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ԳՏՆԵԼ ԻՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ «ԳՈՐԾՈՂ» ՄԱՐԴԿԱՆՑ
Արխիվ 12-16
ՊԵՐԵՍԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ԳՏՆԵԼ ԻՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ «ԳՈՐԾՈՂ» ՄԱՐԴԿԱՆՑ
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու ձախողումից բավական ժամանակ է անցել, բայց Արքայական ակումն իր կորուստի հետ չի կարողանում համակերպվել: El Mundo Deportivo-ի փոխանցմամբ ակումբի ղեկավարությունը շարունակում է փնտրել այն մարդուն, ով լրատվամիջոցներին հայտնել էր ուելսցի Գարեթ Բեյլի եւ գերմանացի Տոնի Կրոսի պայմանագրերում նշված թվերն ու Դավիդ Դե Խեայի ձախողված տրանսֆերի մանրամասները: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դարձյալ անդադարձել է այս հարցին, քանի որ մամուլում հրապարակվել է ֆուտբոլիստների եւ «Ռեալի» միջեւ պայմանագրերում նշված տեղակատվությունը: Արքայական ակումբի նախագահի կարծիքով դա արել է ակումբի անդամներից մեկը, ուստի այդ հարցը խիստ անհանգստացնում է վերջինս, Ֆլորենտինո Պերեսը իր առաջ խնդիր է դրել գտնել իր թիկունքում «գործող» մարդկանց:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164124&l=am/