«ԱԼ ՋԱԶԻՐԱ»-Ն ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆՎԻՐԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
«ԱԼ ՋԱԶԻՐԱ»-Ն ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆՎԻՐԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Կատարական «Ալ Ջազիրա» հեռուստատեսության անգլալեզու ալիքը հաղորդում է նվիրել 1988-ի Սպիտակի երկրաշարժից շուրջ երեք տասնամյակ անց տնակներում բնակվող ընտանիքիներին: Ինչպես տեղեկանում ենք Ալ Ջազիրա հեռուստաընկերության պաշտոնական կայքէջից, հերթական հաղորդումը վերնագրված է եղել «Արհավիրքից տասնամյակներ անց Հայաստանում անօթևանների բնակեցման խնդիր կա»:
«Հազարավոր հայեր անօթևան են մնացել 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով: Ինչո՞ւ ավելի քան 27 տարի անց դեռ ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներ կան: Մենք կնայենք, թե ինչ է արվել այս ընտանիքներին օգնելու համար և կքննարկենք բնական աղետներից հետո մարդկանց բնակեցնելու հեռահար մարտահրավերները»,- նշվել է հաղորդման անոնսում:
Հայաստանից «Ալ Ջազիրա»-ի զրուցակիցներն են եղել Թիմոթի Սթրեյթը՝ ՀՀ-ում Նորվեգիայի պատվո հյուպատոս, Մարիա Թիթիզյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, և Վարդան Պարտամյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164123&l=am/