«ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ՓԱՐԻԶԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Արխիվ 12-16
«ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ՓԱՐԻԶԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի նվիրապետական թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հայրապետական օրհնությամբ եւ տնօրինությամբ, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, անցկացրել է մշակութային հուշ-երեկո՝ նվիրված Արեւմտյան Հայաստանի Խնուս գավառին, որտեղ ցուցադրվեց «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանի «Տունդարձի Ճամփան» փաստագրական ֆիլմը, որը ներկաները դիտել են հատուկ հետաքրքրությամբ ու հուզականությամբ: ֆիլմը ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Հայոց Բնօրրան աշխարհը, որտեղ ուխտավորները անցնելով Պատմական Հայրենիքի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում են երախտավոր հայորդու՝ Արամ պապի տունը:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164121&l=am/