ՄԱՆԻՍԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՎԵՐԱԾՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ
Արխիվ 12-16
ՄԱՆԻՍԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՎԵՐԱԾՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ
Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգվում է, հաղորդում է ermenihaber-ը՝ վկայակոչելով՝ Թուրքական «Milliyet» թերթի կայքը։ Եկեղեցու շենքը, որը մինչև 2003թ. գործել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք, վերանորոգումից հետո կվերածվի Կրթության, մշակույթի և արվեստի տան: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) Թուրգութլուի շրջանային կենտրոնի ղեկավար Մյուրշիթ Գեդիզլին, տեղական մի հեռուստաընկերության եթերում մտագոհություն է հայտնել, թե տարիներ շարունակ որպես քաղաքապետարանի շենք հայտնի կառույցը, որի վերանորոգման համար այսօր իրենք հանգանակություն են կատարել, վերանորոգումից հետո կարող է կրկին ուխտատեղի դառնալ: Թերևս, թուրք պաշտոնյաին զայրացրել է այն հանգամանքը, որ պատմական հայկական եկեղեցին, տարիներ շարունակ այլ նպատակների ծառայելուց հետո նույնիսկ, դեռևս մոռացության չի մատնվել և պաշտոնական շրջանակների կողմից հիշատակվում է որպես հայկական աղոթատեղի:Նշենք, սակայն, որ վերանորոգումից հետո եկեղեցու՝ հայերին վերադարձվելու կամ վերաբացվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164120&l=am/