ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐ՝ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐ՝ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ

 

Շվեդիայի հնագույն թանգարանում՝ Թագավորական զինապալատում անցկացվում են Հայաստանի օրեր, որոնք կազմակերպվել են թանգարանի և Շվեդիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով։ Ստոկհոլմի թագավորանիստ պալատում տեղակայված թանգարանում տեղի է ունեցել «Հայ-շվեդական պատմական առնչությունները» խորագրով դասախոսություն, որին ներկա են եղել Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, մշակութային հաստատությունների ղեկավարներ, մտավորականներ և մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։ Դասախոսության ընթացքում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայ-շվեդական հարաբերությունների վերաբերյալ մենագրությունների և հոդվածների հեղինակ Արծվի Բախչինյանը ներկայացրել է վաղ միջնադարից մինչ 20-րդ դարի սկիզբը հայերի և շվեդների միջև եղած պատմամշակութային փոխհարաբերությունները, տնտեսական և մշակութային առնչությունները, Շվեդիայի հասարակական-քաղաքական կյանքում ազդեցություն ունեցած հայազգի ազնվականների, դիվանագետների և արքունի պալատականների դերը։ Արծվի Բախչինյանը նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի: Հայաստանի օրերի շրջանակում կազմակերպված կենտրոնական միջոցառումն է «Մետաքսի առևտրի հետքերով. հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» խորագրով ցուցադրությունը։ Այն նվիրված է 1687թ. Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից Շվեդիա առաջին անգամ մետաքս ներկրելու պատմությանը։ Շվեդ միապետի հատուկ դեսպան Լյուդվիգ Ֆաբրիցիուսի ուղեկցությամբ նրանք այցելել են Ստոկհոլմ՝ «Մետաքսե ճանապարհի» հյուսիսային հատվածի շուրջ բանակցություններ վարելու նպատակով, ինչն ավարտվել է Կարլ 11-րդի հետ առևտրական պայմանագրի ստորագրմամբ։ Դրանով հայ վաճառականներն իրավունք են ստացել արտոնյալ պայմաններով իրենց ապրանքները Ռուսաստանի ճանապարհով ներկրել Շվեդիա և այնուհետ՝ եվրոպական այլ երկրներ։

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164119&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան