ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ (տեսանյութ)
Արխիվ 12-16
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻ»
ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ (տեսանյութ)
«Իրավունք» թերթն այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հյուրն էր: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որը թերթի խմբագրակազմի հետ միասին ցերեկույթ-հանդիպման ընթացքում ծանոթացավ Իսահակյան գրադարանի անցյալին ու ընթերցողի համար գերժամանակակից, հարմարավետ պայմաններով ներկային:
Ողջույնի խոսքով հանդես գալով Հ. Բաբուխանյանը նշեց. «Իսկապես հետեւելով գրադարանի նախորդ տարվա աշխատանքին միայն կարելի է ողջունել եւ շնորհակալություն հայտնել: Ազգային ժողովում ընդգրկված լինելով կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում, կարծում եմ, որ այսօր Ձեր աշխատանքը շատ կարեւոր է` մեզ պետք են կրթված, կարթացած ու գրագետ հասարակություն: Ցավոք սրտի այսօրվա տենդենցները մտահոգիչ են, մարդիկ կտրվում են գրքից, ընդհանրապես ընթերցելուց: Այստեղ Ձեր աշխատանքը շատ կարեւոր է, փորձում եք պահպանել ընթերցողին, նրան կապել ձեր գրադարանի հետ, գրքի, մշակույթի եւ ընդհանրապես արվեստի հետ: Ուրախ էի, երբ տեղեկացա, որ գրադարանում հետազոտական աշխատանքներ են կատարվում, որ գրադարանն ունի մշակութային, միջազգային կապեր: Կրկին անգամ շնորհավորում եմ ողջ կոլեկտիվին, ուզում եմ շնորհակալություն հայտնել, ողջունել Ձեզ եւ ձեր կատարած աշխատանքը»:
Հանդիպման առիթը` թերթի լավագույն ավանդույթն է, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում ուշի ուշով հետեւելով իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած ներկայացուցիչներին ընտրում է տարվա լավագույն եւ վատագույն մշակույթի գործիչներին: Ըստ այդ ընտրության գրադարանային ոլորտում 2015 թ.ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ համարված ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան գրադարանը` այսօր ստացավ «Իրավունքի» կողմից սահմանված պատվոգիր` տարվա ընթացքում անտիկ գրական միջոցառումներ անցկացնելու, ընթերցողներին արդի գրողների հետ մերձեցնելու համար: Ինչպես նաեւ Իսահակյանական եռատոնի` Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80 եւ գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակների կապակցությամբ:
Գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ստանալով պատվոգիրը ասաց. «Ինձ համար շատ հրաշալի էր տարվա սկզբին «Իրավունք» թերթի աշխատակցի զանգը, երբ հայտարարեց, որ թերթի ուսումնասիրությունների արդյունքում մեր գրադարանը ճանաչվել է հանրապետության լավագույն գրադարան»:
Հ.Գ. Առավել մանրամասն` տեսանյութում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164114&l=am/