«ՀՀ-ՈՒՄ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԵԿ ԴԵՊՔ»

Արխիվ 12-16

«ՀՀ-ՈՒՄ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԵԿ ԴԵՊՔ»

Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել`
չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել:
ԼԻԽՏԵՆԲԵՐԳ
Հաճախացել են դատական սխալի պատճառով նոր երեւան եկած հանգամանքների ուժով դատական ակտերի վերանայումը Եվրոպական երկրներում: Հայաստանն այդ հարթության վրա ետնապահների թվում է:  Չեմ կիսում նաեւ հասարակության մեջ ձեւավորված այն կարծիքը, որ վատ է աշխատում նախաքննական մարմինը, կամ միտումնավոր է շեղում իրական հանգամանքները: Սակայն պետք է փաստել. երբ տվյալ գործով նույն մարմինը գալիս է սխալ հետեւության, որի արդյունքում ենթադրյալ հանցագործություն չկատարած անձ է դատապարտվում կամ պետք է դատապարտվի, աշխատում է տվյալ մարմնում ինքնապաշտպանական բնազդը… ամեն ինչ անել` ապացուցելու, որ իրենք ճիշտ են:

 

 

Հայաստանում դատական սխալի հետ կապված վարույթ հարուցելու լիազորությունը տրված է դատախազությանը, որը տվյալ դրվագով անգործությամբ է զբաղված, որովհետեւ վարույթների առկայության դեպքում հենց այդ մարմինը կարող է որոշակի խնդիրների առաջ կանգնել: Ցանկալի է նախագահին, կառավարությանը կամ Ազգային Ժողովին կից ստեղծել լիազոր մարմին, որն ուղղակի հետաքննի դատական սխալի հավանականությունը եւ իրավասություն ունենա` վարույթ հարուցելու, իսկ հետագայում ներկայացնելու դատական մարմիններին` բխող բոլոր իրավական հետեւանքներով:
Տվյալ թեմայի շուրջ, երբ շատ ես բարձրաձայնում, քեզ համարում են համակարգի թշնամին, այն դեպքում, երբ համակարգը հենց ինքը պետք է շահագրգռված լինի արդարադատության իրականացման գործում: Այսօր պետական լիազոր մարմիններն ու դատարաններն այնպես են խուսափում ու խորշում նոր երեւան եկած հանգամանքների ուժով վարույթ հարուցելուց, ինչպես նախորդ դարերում խորշում ու խուսափում էին բորոտներից: Եթե ԱՄՆ-ում, Եվրոպական բազմաթիվ երկրներում տվյալ երկրի դատական համակարգը համարվում է աշխարհում լավագույնը, սակայն տասնյակ հազարներով հայտնաբերվում են դատական սխալի արդյունքում ավելի խիստ պատիժ ստացած կամ հանիրավի ազատազրկման դատապարտված անձինք, եւ դրա անմիջական կրողն ու պատասխանատուն համարվում է տվյալ երկրի գործող համակարգը, Հայաստանում չեմ հիշում դատական սխալի հետեւանքով վարույթ հարուցելու եւ խիստ պատիժը նվազեցնելու կամ արդարացման մեկ դեպք: Ստացվում է, որ Հայաստանի դատական համակարգն անսխալական է եւ ավելի լա՞վը, քան անգլիականը, ֆրանսիականը: Այն դեպքում, երբ մեր դատական համակարգը, կարծում եմ, վստահություն չի ներշնչում հենց իր ներսում, ինչպես նաեւ՝ ոչ գործադիրում, ոչ օրենսդիրում, ոչ էլ առավել եւս` հասարակության մեջ:
Հայաստանում նաեւ առկա է անցյալից մնացած, ըստ իս, մի հին եւ վտանգավոր աշխատաոճ. որպես կանոն անձը դատապարտվում է ազատազրկման մեղմ պատժով կամ հետագայում պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել, եթե ընդունում է մեղքը եւ զղջում է: Սակայն պայմանական կարող են լինել գործեր, որտեղ նախաքննությունը կարող է գնալ սխալ ճանապարհով, իսկ ինքնախոստովանական ցուցմունք չտալու, չարածը չզղջալու արդյունքում անձը դատապարտվում է չկատարած արարքի համար: Իսկ հետագայում տեսնելով, որ չի կարողանում ապացուցել, որ ինքը ուղտ չէ, ինքնախոստովանական ցուցմունք է տալիս եւ «զղջում» չարած հանցագործության համար, որպեսզի կամ մեղմ պատիժ ստանա, կամ պայմանական վաղաժամկետ ազատվի:
Պետք է փաստել, որ օրենքի պահպանման գործիքները տրված է մի դեպքում՝ գործադիր իշխանությանը, մյուս դեպքում` դատական: Ընդ որում, դատական իշխանությունն օրենքի ուժով տարանջատված է եւ գործում է անկախ, սակայն իր գործառույթներով, մասնավորապես, երբ կոնկրետ գործերի առումով քաղաքական որոշումներ են կայացվում, այդ թվում ընտրությունների արդյունքները կամ պետական լիազոր մարմինների որոշումները դատական կարգով վիճարկելիս, դառնում է որպես գործադիր իշխանության ներդիր եւ վերջինիս որոշումները դակող մարմին: Մինչդեռ, դատարանը պետք է լինի հասարակության բարոյական հիմքերի խախտումներին գնահատական տվող եւ նախադեպային իրավունք ստեղծող մարմին, քանի որ այդ խախտումները բխում են ոչ թե օրենքի թուլությունից, այլ բարոյական նորմերի խարխլումից` բխող բոլոր կործանարար հետեւանքներով, ընդհուպ` քրեաիրավական հարթության վրա: Երկրում գործող օրենսդիր, գործադիր, դատական իշխանության երեք ճյուղերից դատական իշխանությունն է, որ կրողն է իրավունքի հաստատման, իսկ իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին, ուստի առանց արդարության, առանց երկրի կարգուկանոնի, խաղաղության եւ բարեկեցության կախվածության դատական համակարգից, ունենալու ենք պետություն, որտեղ առերեւույթ են գործելու պետական ինստիտուտները, որտեղ խոսք լինել չի կարող քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով
https://iravunk.com/sim/?p=164113&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան