ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ ՄԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ
ՄԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, չարաբաստիկ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովում. որտեղ քննարկվում էր ԱԺ-ի լիագումար նիստում ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու հարցը, հայտարարեց, որ Արման Թաթոյանը կապ չունի մարտի մեկի դեպքերի քննության հետ: «Դա արդարադատության փոխնախարար է արել, ով հիմա բոլորովին այլ տեղ է աշխատում: Երեւի իրավաբանները գլխի ընկան՝ ում մասին է խոսքը»,- ասաց Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանը թեեւ անուն չտվեց, բայց ակնհայտ է, որ խոսքը ՀՀ գլխավոր դատախազ, 2006-2008 թթ-ին արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանի մասին է:
Զարուհի Փոստանջյանը ընդհատեց Գագիկ Ջհանգիրյանին՝ ասելով, որ Արման Թաթոյանը կապ ունի մարտի մեկի հետ: ՀԱԿ պատգամավորը, սակայն, Զարուհի Փոստանջյանին հորդորեց թույլ տալ իրեն՝ ազատ արտահայտելու իր կարծիքը: ՀԱԿ պատգամավորը նաեւ հայտնեց, որ խմբակցության որոշմամբ ինքը որեւէ մեկի օգտին «դեմ» կամ «կողմ» չի քվեարկելու:
Զարուհի Փոստանջյանն էլ իր ամփոփիչ ելույթում ասաց, որ Ջհանգիրյանը պաշտպանեց իշխանության թեկնածուին:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164112&l=am/