ՎԵՃ՝ ԱԺ-ՈՒՄ. ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ՝ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՎԵՃ՝ ԱԺ-ՈՒՄ. ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ՝ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր պարզ դարձավ, թե ՄԻՊ-ի երեք թեկնածուներից ով է առաջադրվելու լիագումար նիստում:
Առաջադրված երեք թեկնածուներից Զարուհի Փոստանջյանի օգտին 5 անդամ քվեարկեց, Արման Թաթոյանի օգտին՝ յոթ, իսկ Նարեկ Ալոյանի օգտին՝ երկու: Սակայն Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը ներկայացրած Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ականները Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկելու ժամանակ ձեռք չեն բարձրացրել՝ ցույց տալու, որ դեմ են: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հայտարարեց, որ ՀՀԿ-ականները միանշանակ դեմ են տիկին Փոստանջյանի թեկնածությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164104&l=am/