ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ԹԱՆԿ ՉԻ ՆՍՏԻ» ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Արխիվ 12-16
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ԹԱՆԿ ՉԻ ՆՍՏԻ» ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն կառավարման նախնական համաձայնությունից հետո, գործադիրում մինչեւ շաբաթվա վերջ սպասվում են մի քանի պաշտոնանկություններ: Իսկ թե այն ի՞նչ հետեւանք կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարության վրա, պարզեցինք ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ. «Եթե այդպիսի բան լինի, առաջինը` լրագրողներդ կիմանաք, ես տեղյակ չեմ: Առաջինը դուք եք այդպիսի բաները լուսաբանում, մի երկու օրից ամեն ինչ պարզ կլինի»:
Հիշեցնենք, որ նախկին ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը նախարարի պաշտոնը ստանձնել էր այն ժամանակ, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը կոալիցիայի մաս էր կազմում: Սակայն, երբ ՕԵԿ-ը հրաժարվեց կոալիցիայից, պարոն Կարապետյանն էլ 2014 թվականի ապրիլի 16-ին հրաժարվեց ՕԵԿ-ից` շարունակելով մնալ նույն պաշտոնում առ այսօր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ