ԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԵՊՐԵՍԻԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԵՊՐԵՍԻԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գործադիրում որոշ պաշտոնյաների համար ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուց վատ, պարզվում է` մեկ էլ լրագրողներին հանդիպելն է: Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ լրագրողների հարցերի տարափը թողնելով օդում կախված` ուղղակի դուրս պրծավ կառավարության շենքից: Իսկ որպես արդարացում` հեռվից մի կես բերան նետեց. «Չեխիայի հետ հանդիպման եմ...»:
Ինչեւէ, հուսանք, դեռ առիթ կլինի Կ. Ճշմարիտյանի հետ խոսել ի պաշտոնե, որովհետեւ ով գիտի, միգուցե, չեխական հանդիպումից հետո հենց այնտեղ էլ դեսպան նշանակվի` յուր պաշտոնը զիջելով ՀՅԴ-ին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ