«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՋԱՆՈՒՄ ԷՐ ՌԴ-ԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏԻ»

Արխիվ 12-16

 

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՋԱՆՈՒՄ ԷՐ ՌԴ-ԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏԻ»

Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի` որպես միջազգային ասպարեզում լավագույն հայ պատգամավոր,  միջխորհրդարանական կազմակերպությունների նիստերին ու թշնամական պետությունների մայրաքաղաքներում ՀՀ-ի շահերը լավագույնս ներկայացնելու համար: «Իսկ թե ինչպես է Արտաշես Գեղամյանը պաշտպանել ՀՀ-ի շահերը միջազգային հարթակներում, «Իրավունքը» բազմիցս  անդրադարձել է` հրապարակելով Արտաշես Գեղամյանի ելույթները»,- մանրամասնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:ՍԻՄնախագահ Հայկ Բաբուխանյանը եւս շնորհավորեց Արտաշես Գեղամյանին` մեր ժողովրդի, մեր պետության համար լավագույնս աշխատելու  համար:

 

 

Շնորհակալություն հայտնելով` պատգամավորը նշեց, որ այն պարտավորեցնող եւ թանկ գնահատական է այն պարզ պատճառով, որ անցած 2-3 տարիների ընթացքում առիթ է եղել հանդես գալ ոչ թե տաքուկ լսարաններում, այլ. «7-8 ելույթ ունենալ Ստամբուլում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, ըստ իս, խիստ եւ անգամ վտանգավոր է: Ինչպես գիտեք, հանդես եմ եկել նաեւ Բաքվում, որտեղ ունեցա 13 ելույթ, որն ուղղված է եղել ցանկացած ոտնձգության` դրսի ուժերի կողմից, իսկ Բաքվում Թուրքիայի դեմ ելույթ ունենալը շատ ավելի հիվանդագին են ընդունում, քան Թուրքիայում թուրքերը»:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ Պետական դումայում «Կոմկուս» եւ «Արդար Ռուսաստան» խմբակցությունների կողմից բարձրացված 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու մասին հարցին: Ճի՞շտ է արդյոք, պաշտոնական Երեւանի կրավորական կեցվածքը:
– Ես չէի ասի, որ կրավորական է, այդ մասին արդեն իսկ ասվել է: Ուրիշ բան, որ հանկարծ չստացվի, թե մենք անտարբեր ենք այդ հարցի կապակցությամբ, առանձին հոդվածներում, ելույթներում դա ողջունվել է: Իսկ հիմա, Պետական դուման իր պաշտոնական դիրքորոշումը, որ կայացրեց, արդեն բնականաբար, ՀՀ-ն իր գնահատականն այդ ամենին կտա: Ես 2002 թվականին ծավալուն ու լուրջ վերլուծական հոդված եմ գրել Մոսկվայի եւ Կարսի տխրահռչակ պայմանագրերի մասին: Այդ հոդվածում ներառվել է նաեւ այդ հարցերով Կրեմլին ուղղված հայ պատմաբաններից մեկի դիմումը, որն այն ժամանակ մերժում է ստացել: Կարծում եմ` հիմա Մոսկվան այլ դիրքորոշում կհայտնի: Ողջունել է պետք այդ նախաձեռնությունը, եւ այսօր, այո, պետք է ուշադիր հետեւել, որպեսզի հետեւողականություն դրսեւորվի: Ընդհանրապես, ռուս-թուրքական հարաբերությունների էսկալացիան եւ Մոսկվայի պայմանագրի ճակատագիրը կախված է ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ հարաբերություններից: Թուրքիան ամեն կերպ ջանում էր ՌԴ-ին ներքաշել ՆԱՏՕ-ի հետ կոնֆլիկտի, բայց Էրդողանի` ԱՄՆ-ին քննադատող վերջին հայտարարություններից հետո, Թուրքիայի այդ դիրքորոշումը կարծես միարժեք չի ընկալվում:
– ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն արդեն հստակեցված ձեւաչափ է, ի՞նչ կասեք այդ առումով:
– Կուսակցությունը, որը պատիվ ունեմ ղեկավարելու, կոչվում է «Ազգային միաբանություն», ուստի ողջունում եմ ցանկացած կոալիցիա եւ համագործակցություն: Այս փոթարկահույզ իրավիճակում, որում հայտնվել է աշխարհը, այդ թվում եւ մեր տարածաշրջանը, յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները պետք է հնարավորինս լիարժեք օգտագործվեն: ՀՅԴ-ն ոչ միայն փորձառություն, այլ կադրային ռեսուրս ունեցող քաղաքական ուժ է: Հանրապետության նախագահը ճիշտ քայլ է արել, փորձելով պետության շահից ելնելով, օգտագործել ՀՅԴ-ի ռեսուրսը: ՍԻՄ-ը, ՔԴՄ-ն եւ «Ազգային միաբանությունն» արդեն համագործակցում են ՀՀԿ-ի հետ եւ մեզ համար պատիվ է հանուն երկրի աշխատել` ուժերի ներածին չափով:
– Արդյոք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ չի՞ ստացվում, որ իշխանությունը գնում է պատասխանատվությունից խուսափելու ճանապարհով:
– Այդ կարծիքին չեմ: Ժամանակին ինքս եղել եմ ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականության խիստ ընդդիմախոսը: Բայց ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որ ուրիշի «պրավալն» էլ է իր վրա վերցնում:
– Հատկապես ո՞ր քաղաքական ուժի ձախողումներն է ՀՀԿ-ն իր վրա վերցրել:
– Երկրում առկա բոլոր խնդիրների համար քննադատության սլաքն ուղղված է եղել միայն ՀՀԿ-ին: Մինչդեռ լավ հիշում ենք, որ Հանրապետական կուսակցությունը ժամանակին դաշինք էր կազմել ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ: Սակայն ամեն բացասականի համար քննադատվում էր միայն ՀՀԿ-ն: Մինչդեռ նրանք երբեք չէին ասում չէ՞, որ դաշինք ենք ունեցել եւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Դժվարություններ կան, եւ դրանք արձագանքն է այն լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների, որի շեմին ենք բոլորս: ԱՄՆ-ի 2017 թվականի ֆինանսական տարում բյուջեի դեֆիցիտը գերազանցելու է 500 մլրդ դոլարը, այս տարի այն նախատեսված է 614 մլրդ դոլար, արտաքին պարտքը գերազանցում է 18 տրիլիոն դոլարը, որը ԱՄՆ ՀՆԱ-ից ավելին է` կազմելով 104 տոկոս, ինչն այդ երկրի համար բավական վտանգավոր շեմ է, նույն վիճակում է ԵՄ-ն եւ այլն: Նման տագնապահարույց վիճակը հզոր տնտեսություն ունեցող երկրներում շղթայական ռեակցիա է առաջացնում աշխարհով մեկ, որից դուրս գալու որոնման ճանապարհին է ոչ միայն ՀՀ-ն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164083&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան