ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՝ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ԴՈՒՔ ԼՔԵԼՈ՞Ւ ԵՔ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՁԵՐ ԿՈՉԵՐԸ ԼՍՈՂՆԵՐԻՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՝ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ԴՈՒՔ ԼՔԵԼՈ՞Ւ ԵՔ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՁԵՐ ԿՈՉԵՐԸ ԼՍՈՂՆԵՐԻՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր պետաիրավական հանձնաժողովում հարց ուղղեց ՄԻՊ-իթեկնածուներից Զարուհի Փոստանջյանին, թե ինչու նա ընդդիմադիր ուժեր հետ չի խորհրդակցել: Ուրիխանյանի մյուս հարցը վերաբերում էր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը: «Նախորդ տարի Դուք հորդորւմ էիք անհնազանադության ճանապարհով գնալ քաղաքացիներին ընդդեմ այս իշխանության: Բա հիմա եթե դուք ընտրվեք ՄԻՊ, ինչ է լինելու, Դուք լքելո՞ւ եք այդ մարդկանց»,,- հետաքրքրվեց Ուրիխանյանը:
Ի պատասխան Տիկին Փոստանջյանն ասաց, որ երբեք չի խուսափում քննարկումներից ու խորհրդակցություններից: Ինչ վերաբերում է անհնազանդության կոչերին, Զարուհի փոստանջյանը հստակ չպատասխանեց: նա միայն ասաց, որ պաշտպանելու է Տիգրան Ուրիխանյանին, եթե նրա իրավունքը ոտնահարվի:
Մանրամասները՝ տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164078&l=am/