ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ «ոստիկանները շարունակում են խիստ հսկողությունը գյուղում»
Արխիվ 12-16
ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
«ոստիկանները շարունակում են խիստ հսկողությունը
գյուղում»
Արագածավանում շարունակվում է լարված իրավիճակը, մեր տեղի աղբյուրի փոխանցմամբ.«Ոստիկաններից ահից են հլը որ սուս-փուս նստած, բայց հատկապես Խամոյաները իրենց մեջ իրենց ուտում են, ու չեն հանգստանա մինչեւ իրենց վրեժը չլուծեն: Արդեն սպանվածների յոթն էլ եղավ, բայց ոստիկանները շարունակում են խիստ հսկողությունը գյուղում, եթե հանկարծ ոտները քաշեն` բեզպրիդելը կտիրի գյուղում: Էն խեղճ գյուղապետին էլ են Խամոյանները սպառնում, ասում են` իբր ինքն իմացել է, որ Խամոյանների ու Ղազարյանի միջեւ թշամանք կա, բայց ոչ մի անգամ չի խառնվել, ոստիկանները գյուղապետարանն էլ են հսկում: Չգիտենք վերջը ոնց է լինելու, բայց որ Խամոյանները քենոտ ժողովուրդ են դրանում ոչ մի արագացծի չի կասկածում, սաղ իրենք են լարվածություն ստեղծում»:
Հիշեցնենք, որ նախկինում ձեւավորված անբարյացակամ հարաբերությունների պատճառով փետրվարի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նույն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդը կրակել է, որի հետեւանքով Արտյոմ Խամոյանը եւ Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խամոյանն ստացել է մարմնական վնասվածք։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164074&l=am/