ՈՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՆ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆՇԵԼ ԱՄԱՆՈՐԸ

Արխիվ 12-16

ՈՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՆ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆՇԵԼ ԱՄԱՆՈՐԸ


 

Չնայած նրան, որ ամանորից անցել է մեկ ամիս, սակայն,, օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վալերի Բրյուսովի անվան համալսարանում չորս մլն. դրամ է ծախվսել շքեղ Ամանոր տոնելու համար: Ընդ որում` ըստ լրատվամիջոցի, պետբյուջեի հաշվին է Ամանորի ճոխ խնջույք  կազմակերպվել։

«Իրավունք»-ը փորձեց Բրյուսովի ռեկտոր Գայանե Գասպարյանից պարզել` ինչու է այդքան հատկացվել շքեղ Ամանոր տոնելու համար, սակայն պարզեցինք, որ տիկին Գասպարյանն առողջական խնդիրներ ունի, եւ մոտ տասը օր չենք կարող կապ հաստատել նրա հետ:

«Իրավունք»-ը Վ. Բրյուսովի  համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանից պարզեց` ԲՈՒՀ-ում Նոր տարի նշելը հին ու բարի ավանդո՞ւյթ է: «Դա, իհարկե, ավանդույթ է:  Բայց նախկինում գումարների մի մասը հավաքում էր կոլեկտիվը, մյուս մասը` արհմիությունը:  Մոտավորապես 150.000 դրամի մասին է խոսքը: Յուրաքանչյուր անձի համար հինգ հազար դրամ արհմիությունն էր տալիս, հինգ հազար էլ` Նոր տարվա միջոցառման մասնակիցը: Բացի այդ` «13-րդ» աշխատավարձ էր տրվում (ընդհանուր գումարը 70 մլն դրամ էր, )սակայն  2013-ից հետո դա վերացվեց: Ինչ վերաբերում է  չորս միլիոն դրամին, դա աստղաբաշխական թիվ է»,- պատասխանեց Զոլյանը:

Քանի որ չհաջողվեց կապ հաստատել նաեւ ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտոր Արթուր Ավագյանի հետ, զանգահարեցինք ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Բելա Մարգարյանին: Վերջինս սկզբում հերքեց այդ տեղեկությունը, սակայն, երբ հիշեցրինք, որ  Բրյուսովում հին ու բարի ավանդույթ է Նոր տարի նշելը, նա ասաց. «Մենք Նոր տարին նշել ենք կոլեկտիվով: Կոլեկտիվն է գումար հավաքել եւ նշել Նոր տարին: Իսկ թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը (լրատվամիջոցը  լուրը հրապարակելիս հղում էր տվել պաշտոնական փաստաթղթերին-խմբ.), անհասկանալի է: Մենք երբեւէ  համալսարանի բյուջեի հաշվին Ամանոր չենք  նշել»:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

https://iravunk.com/sim/?p=164058&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան