ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները

Արխիվ 12-16
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները
1 / 1

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես

Սահակյանի նախագահությամբ փետրվարի 10-ին հրավիրել էր արտահերթ նիստ`

հաստատելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ

դիմումների ներկայացումը եւ քննարկելու «Մարդու իրավունքների պաշտպանի

պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը

քննարկելու հատուկ ընթացակարգի մասին» հանձնաժողովի որոշումը:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը

ստացել է 4 դիմում. ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Մարգարյանը առաջադրել են ԱԺ

պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, Տիգրան Ուրիխանյանն առաջադրել է Նարեկ Ալոյանի թեկնածությունը,

պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հրանտ Գրիգորյանը, Լեւոն Մարտիրոսյանը

եւ Վահրամ Մկրտչյանն առաջադրել են Արման Թաթոյանի թեկնածությունը, իսկ Նաիրա Զոհրաբյանն առաջադրել է Մակար

Եղիազարյանի թեկնածությունը, որը, սակայն, չի հաստատվել` իրավական հիմքի բացակայության պատճառով: Պարոն Սահակյանը

նշել է, որ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի` ԲՀԿ խմբակցության կողմից մեկ թեկնածուի դիմում արդեն ներկայացվել էր,

հետեւաբար Նաիրա Զոհրաբյանն այլեւս չէր կարող թեկնածու առաջադրել:

Հանձնաժողովը հաստատել է թեկնածուների առաջադրումը:

Քննարկելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը

քննարկելու հատուկ ընթացակարգը` հանձնաժողովը որոշել է յուրաքանչյուր թեկնածու առաջադրած պատգամավորին

(պատգամավորներից մեկին) իր (իրենց) իսկ առաջադրած թեկնածուին ներկայացնելու համար տրամադրել 20 րոպե, իսկ

հարցուպատասխանի համար` 5 րոպե:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 12-ին

հրավիրված նիստում հանձնաժողովի անդամներն ընտրություն կկատարեն դիմումներ ներկայացրած Մարդու իրավուքների

պաշտպանի թեկնածուների միջեւ:

 

https://iravunk.com/sim/?p=164056&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան