«ՀՈՐԴՈՐԵՑԻ ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՉՓՉԱՑՆԵՆ, ԲԱՅՑ ԷԼԻ ՉԼՍԵՑԻՆ»

Արխիվ 12-16

«ՀՈՐԴՈՐԵՑԻ ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՉՓՉԱՑՆԵՆ, ԲԱՅՑ ԷԼԻ ՉԼՍԵՑԻՆ»

 

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցած բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով բանաձեւի նախագծերի քվեարկության ժամանակ, ինչպես հայտնի է, «կողմ» էր քվեարկել Թուրքիայի ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանը, ով ներկայացնում էր Թուրքիայի նախագահ Էրդողանի կուսակցությունը: Դրանից հետո արժանանալով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի թուքումուրին` վերջինս լռելյայն հեռացել էր: Ավելին` «Իրավունքը» պարզել էր նաեւ, որ Մ. Եսայանը սկսել է լռել նաեւ սոցցանցում, որտեղից պարզապես ջնջվել է: Ի վերջո, թե ինչու Թուրքիայի ազգությամբ հայ պատգամավորը այդ կերպ վարվեց, մանրամասներ պարզեցինք ԱԺ պատգամավոր, Արեւմտահայոց  ազգային համագումարի խորհրդի անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ, ով անձամբ է ճանաչում Մ. Եսայանին:


Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ Ա. ԱԽՈՅԱՆՆ ՈՒ Մ. ԵՍԱՅԱՆԸ


– Մարգար Եսայանի հետ խոսել եմ մոտ մեկ ամիս առաջ Անկարայում` հենց պառլամենտի շենքում: Ես նրան ասացի, որ եթե դու օրինագծին կողմ քվեարկես, ապա դու ուղղակի կվարկաբեկվես, դու ազգությամբ հայ ես, հետեւաբար խորհուրդ չեմ տալիս մասնակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի կեղտոտ խաղին: Ավելին` ասացի` մտածիր այն մասին, որ քո հեղինակության համար դու պետք է ամեն ինչ անես, որպեսզի կարողանաս քո կերպարը փրկել: Եվ իմ ընկերներից, ովքեր կային այդ կուսակցությունից, նորից հորդորեցի` Մարգար Եսայանին ուղղակի չփչացնեն, բայց էլի չլսեցին, եւ նա եկավ ու կողմ քվեարկեց: Ընդ որում` հակառակ նրա, որ Թուրքիայի քրդական կուսակցության երկու պատգամավոր, որի անդամ է նաեւ ազգությամբ հայ Սելինա Դողանը, պարզապես, դահլիճից դուրս էին եկել ու ձեռնպահ մնացել քվեարկությունից: Մինչդեռ Մ. Եսայանը նույնիսկ այնքան համարձակություն կամ մաքրություն չէր ունեցել, որ գոնե չքվեարկեր: Եվ նա, փաստորեն, նաեւ մեծ վնաս հասցրեց հայերի այն էլեկտորատին, որոնք Թուրքիայի իշխող կուսակցությանը ձայներ էին տալիս:


«ԱՅՆՏԵՂ ԿԱՆ ՆԱԵՎ ՆԵՐԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐ»


Իսկ ինչպե՞ս կբացատրեք այդ պարադոքսը, որ հաջողվեց համոզել քրդական կուսակցության անդամ պատգամավորներին չքվեարկել հակահայկական բանաձեւերին` ի տարբերություն Մ. Եսայանի:

– Այնտեղ կան նաեւ ներթուրքական քաղաքական շահեր: Բայց համոզված եմ` եթե նրա տեղը լինեին ազգությամբ հայ մյուս պատգամավորները` Սելինա Դողանը կամ Կարո Պայլանը, հաստատ դեմ կքվեարկեին օրինագծին, որովհետեւ ունեն համարձակություն, տեսակետ, սկզբունք: Անձամբ եմ ճանաչում բոլորին, եւ հավատացեք` այնքան սկզբունք ունեն, որ չէին նայի, թե ինչ է լինելու հետո: Ի դեպ, Մարգար Եսայանը վերջերս մի այլ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, որ իբր Թուրքիայի իշխանությունների նման հանճարեղ, դեմոկրատ, ազատամիտ իշխանություն գոյություն չունի, որը շատ բարյացակամ է մեդիադաշտի եւ այլնի նկատմամբ: Եվ այս հայտարարությունը մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել, որովհետեւ այսօր բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում ներթուրքական տարբեր շերտերում, հատկապես` մեդիադաշտում:


«ՈՉ ԹԵ ՀԱՅԵՐԻՆ ԵՆ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ, ԱՅԼ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ»


Այնուամենայնիվ, ի դեմս քրդական կուսակցության` կարելի՞ է ասել, որ դաշնակիցներ է ձեռք բերում Հայաստանը, թե նրանց ԵԽԽՎ-յան մեծահոգի քայլերը պայմանավորված էին Ձեր մասնավոր միջամտությամբ:

– Չեմ ուզում այս հարցին անդրադառնալ, որովհետեւ ճիշտ չի լինի, որ նման կարծիք արտահայտեմ: Բայց հավատացեք, որ այնտեղ էլ շատ մարդիկ կան` ոչ միայն քրդական կուսակցության, այլ նաեւ տարբեր կուսակցությունների մեջ, որոնց հետ շփվում եմ, եւ այդ շփումների բոլոր լարերն անցնում են Ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման խողովակով: Այնպես որ, այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր մտածում են Թուրքիայի ապագայի մասին, իսկ Թուրքիան լավ ապագա կարող է ունենալ միմիայն Ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման արդյունքում: Նրանք դա շատ լավ հասկանում են, եւ ոչ թե հայերին են շատ սիրում կամ զղջում են հայերի հետ կատարվածի համար, այլ իրենք իրենց մասին են մտածում, որովհետեւ իսկապես խելացի քաղաքական գործիչը կհասկանա, որ առանց հետեւանքների մասին մտածելու, առանց իրենց պատմությունը սրբագրելու, ոչ մի ապագա չեն ունենալու:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164053&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան