«ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԼԱՎ ԿԱՆԵՐ ՄԻ ՀԱՏ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՇԻՆՔԻ ՕՐԻՆԱԿ ԲԵՐԵՐ»
Արխիվ 12-16
«ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԼԱՎ ԿԱՆԵՐ ՄԻ ՀԱՏ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՇԻՆՔԻ ՕՐԻՆԱԿ ԲԵՐԵՐ»
Կոալիցիան լավ բան է, թե` ոչ, ավելի մանրակրկիտ կարծիք կհայտնեն այս գործում թրծված քաղաքական գործիչները, բայց այն, որ վարակիչ է, պարզից էլ պարզ է: Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը առաջարկել է 2017 թվականի ընտրություններից առաջ մի քանի ընդդիմադիր կուսակցություններով կոալիցիա կազմել: Եվ այդ թվում նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրին» է Հ. Բագրատյանը տեսնում` որպես կոալիցիոն ընդդիմադիր դաշինքի անդամ: Թե որքանո՞վ է «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստակամ վերջինիս հետ դաշինք կազմել, «Իրավունքը» հետաքրքրվեց կուսակցության մամուլի խոսնակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ.
– Մենք դաշինքների հետ կապված մեր դիրքորոշումը վաղուց ենք ասել: Իսկ պարոն Բագրատյանը լավ կլիներ մի հատ կայացած դաշինքի օրինակ բերեր, այդ դեպքում իր խոսքն ավելի հետաքրքիր կլիներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164050&l=am/