«ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի զեկույցում արվել են որոշակի եզրահանգումներ` հիմք ընդունելով տարբեր ասեկոսեներ»

Արխիվ 12-16

«ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ` ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՏԱՐԲԵՐ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ»

 

Երեկ ԿԸՀ նիստում միաձայն մերժվեց «Իրավունքի Եվրոպա» միավորում, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ների դիմումում-բողոքները, որոնք առաջարկում էին վարչական վարույթ հարուցել` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեության եւ առանձին տեղամասերում կատարված տարատեսակ խախտումների կապակցությամբ: Այս, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի խիստ քննադատական զեկույցի մասին նիստից հետո «Իրավունքը» զրուցեց ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ:

 


«ՇԵՇՏԱԴՐՈՒՄԸ ԴՐՎՈՒՄ Է ՔԱՆԱԿԱՅԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎՐԱ»


Պարոն Մուկուչյան, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի զեկույցում ասված է, որ ԿԸՀ-ն եղած դիմում-բողոքները մեծ մասամբ առանց քննության առնելու մերժել է, բայց այսօրվա նիստում պարզվեց, որ այդ դիմումների հեղինակներն անգամ հետաքրքված չեն իրենց դիմումներով ու չեն ներկայացել նիստին: Կարելի՞ է եզրակացնել, որ այդ դիմումները պարզապես աղմուկ ստեղծելու համար են արվում:

– Եթե չեն ներկայանում հանձնաժողովի նիստին, սա մեծ հաշվով իրենց իրավունքն է, բայց միաժամանակ չմոռանանք, որ նիստը ժամանակային ուղիղ ռեժիմով հեռարձակվում է, ու հնարավոր է, որ նրանք այդ եղանակից են օգտվում: Իրենք ներկայացրել են դիմումն ու, ինչպես վարչական ցանկացած մարմին, հանձնաժողովը պարտավոր է իրազեկել դիմումի քննության օրվա ու ժամի մասին: Իրազեկումն իրականացվել է` ինչպես մեր կայքում համապաասխան տեղեկություններ հրապարակելով, այնպես էլ` հեռախոսակապի միջոցով: Եվ եթե իրենք ներկայանային նիստին, ինքներդ էլ բազմաթիվ անգամ ականատես կլինենք, որ նրանց միշտ էլ տրվել է հնարավորություն ներկայացնելու իրենց տեսակետներն ու նկատառումները: Ըստ էության, եթե մենք նայում ենք դիմումներին, նույն սուբյեկտների կողմից նույնական ձեւաչափով ներկայացվում են դիմումներ: Հետեւաբար, նրանց կողմից այստեղ ավելի շուտ շեշտադրումը դրվում է քանակային տպավորություն ստեղծելու վրա, քան թե` բովանդակային իրավունքների պաշտպանության:


«ԿԱՐԵՎՈՐԸ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»


Ընդհանուր առմամբ` ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի խիստ շեշտադրումներով զեկույցը:

– Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ բարձր է գնահատել եւ գնահատում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ փոխհամագործակցությունը: Եվ միշտ էլ մեծ կարեւորություն են ունեցել այն զեկույցները, որոնք ներկայացվել են: Բայց, իհարկե, պետք է նկատի ունենալ, որ ընտրությունների ժամանակ ներկայացվածության առումով, բնական է, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը ուներ սահմանափակ ներկայացվածություն, ու հենց այդ պատճառով էլ քվեարկության օրը եզակի թվով տեղամասերում են միայն վերջիններս իրականացրել իրենց դիտորդական առաքելությունը: Ու ինչպես արդարացիորեն նշված է հենց բուն զեկույցում, բնականաբար, իրենք չէին կարող ամբողջական ներկայացնել փաստերի հիմքով զեկույց: Պետք է նկատել, որ այդ կապակցությամբ, հավանաբար, զեկույցում արվել են որոշակի եզրահանգումներ` հիմք ընդունելով տարբեր ասեկոսեներ, հրապարակումներ, որոնցում ամրագրված փաստերը կրկնաստուգման անհրաժեշտություն են զգում: Իհարկե, զեկույցի վերաբերյալ կան որոշակի վերապահումներ ԿԸՀ-ի կողմից, բայց, այնուամենայնիվ, այստեղ կարեւորը զեկույցում ներկայացված առաջարկություններն են: Իսկ դրանց նպատակը մեկն է` նպաստել ընտրական օրենսդրության եւ ընդհանրապես ընտրական գործընթացների կատարելագործմանը` հիմքում ունենալով թերեւս մեկ կարեւորագույն հանգամանք` նպաստելու հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:


«ԿԸՀ-Ն ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ Է ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՄԲ»


Մասնավորապես, զեկույցում ափսոսանքով ասված է, թե ԿԸՀ-ն մերժել է հետագա խնդրանք-դիմումները` հետաձգել հանրաքվեի արդյունքների հայտարարությունը:

– Ժամկետներն ամրագրված են օրենքով, եւ ԿԸՀ-ն առաջնորդվել է ՀՀ օրենքով ամրագրված կանոնակարգմամբ: Այս պարագայում օրենքում ներկայացված առանձին դրույթների վերաբերյալ կարող է լինեն առաջարկություններ, որ, ենթադրենք, ոմանց կարծիքով` այդ ժամկետը կարճ է կամ երկար, բայց սա բոլորովին այլ խնդիր է եւ, բնականաբար, ԿԸՀ-ի խնդիրը չի հանդիսանում: Մեր խնդիրն է ապահովել «Ընտրական օրենսգրքով» ամրագրված ժամկետների հստակ պահպանումը, ինչը տեղի է ունեցել:

Զեկույցում քննադատություն կա նաեւ այն մասին, որ միայն նախագահին եւ առնվազն թվով մեկ հինգերորդ պատգամավորներին է ընձեռվում իրավունք` վիճարկելու հանրաքվեի արդյունքները, ինչը կասկածի տակ է դնում հանրաքվեի շահագրգիռ կողմերի դատական պաշտպանության առկայությունը:

– Սա պարզապես տեսակետ է, եւ ես` որպես ԿԸՀ նախագահ, կարող եմ փաստել մեկ բան` այն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավանորմ է: Հետեւաբար, սրա վերաբերյալ իմ կողմից պետք է լինի ոչ թե քննադատություն կամ այն դառնա տեսակետներ արտահայտելու առարկա, այլ հարգանքի առարկա, որովհետեւ սահմանադրական նորմ է:


«ՄԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԵՆՔ»


Ի դեպ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի առաջարկներից մեկն այն է, որ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացվի քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք` ընդդեմ ընտրախախտումների: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում:

– Բազմիցս իմ տեսակետը ներկայացրել եմ այս հարցի շուրջ, եւ այն այսօր էլ չի փոփոխվել: Անձամբ ես դեմ եմ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակմանը, որովհետեւ այդ ցուցակները իրենցում պարունակում են քվեարկության գաղտնիության էլեմենտներ, եւ դրանց հրապարակումը միանշանակ կխախտի քվեարկության գաղտնիության սկզբունքը: Ավելին` այս տեսակետը համահունչ է նաեւ նշված հարցի վերաբերյալ ձեւավորված միջազգային ստանդարտներին:

Ի վերջո, նոր, փոփոխված «Ընտրական օրենսգրքով» կարելի՞ է ասել, որ 2017-ին ավելի հաջողված ընտրություններ կունենանք:

– «Ընտրական օրենսգրքի» նոր կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ հնարավոր կլինի ներկայացնել դատողություններ, երբ արդեն կլինեն այդ փոփոխությունները, եւ երբ կծանոթանանք այդ դրույթներին: Մենք` որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով, օրենքի պահանջները կատարող ենք, ոչ թե օրենքի կատարելագործման աշխատանքների ակտիվ մասնակից: Բայց 2012-13 թթ. համապետական ընտրությունների արդյունքում, երբ ԿԸՀ-ն ԱԺ-ում ներկայացնում էր իր հաղորդումը, այնտեղ կային որոշակի առաջարկություններ, որոնք հենց ԿԸՀ-ն ինքն էր նկատել ընտրական գործընթացի իրականացման ժամանակ: Կարծում եմ` դրանք, ինչպես նաեւ այն առաջարկները, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի, տեղական ՀԿ-ների զեկույցներում եւ քաղաքական ուժերի կողմից, բոլորն էլ քննարկման առարկա կդառնան, որովհետեւ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման աշխատանքները միշտ էլ ընթանում են քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ակտիվ քննարկումների տիրույթում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164049&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան