Անիմաստ է հյուրերին տանել Էջմիածին և Գեղարդ, եթե Հյուսիսային պողոտայում աշխարհի վերջը պետք է քարոզեն

Արխիվ 12-16

«ԱՆԻՄԱՍՏ Է ՀՅՈՒՐԵՐԻՆ ՏԱՆԵԼ ԷՋՄԻԱԾԻՆ ԵՎ ԳԵՂԱՐԴ, ԵԹԵ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՊԵՏՔ Է ՔԱՐՈԶԵՆ»

 

«Դիալոգ» հկ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ բաց նամակ է հղել Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, որում մասնավորապես ասել է. «Երեւանը Հայաստանի սիրտն է: Մայրաքաղաքը յուրաքանչյուր հայի համար սրբազան մի վայր է, անկախ նրանում առկա հին ու նոր շինություններից, նոր եւ սպասվող փոփոխություններից: Մայրաքաղաքը դեմքն է պետության եւ դեմքն է ժողովրդի, որով մենք ներկայանում ենք նախ ինքներս մեզ, եւ հետո ողջ աշխարհին: Մայրաքաղաքը այն վայրն է, որին հանդիպում են հյուրերը օդանավակայանից անմիջապես հետո եւ որտեղ իրենց ժամանցի մեծ մասն են անկցացնում թե՛ երեւանցիները, թե՛ հյուրերը: Մայրաքաղաքի հետ հանդիպելիս են մարդիկ հասկանում, թե որն է տվյալ պետության անցյալը, ներկան եւ ապագան, ինչո՞վ են շնչում եւ ինչո՞վ են ապրում մարդիկ, ինչն է կարեւոր նրանց կյանքում եւ անշուշտ` ինչ հոգեւոր արժեքների կրող են»:  Ապա ընդգծել, որ ինչպես յուրաքանչյուր մայրաքաղաքում, Երեւանը նույնպես ունի մի Կենտրոնի կենտրոն` Հյուսիսային պողոտան, որը հպարտություն է շատերիս համար եւ չկա մայրաքաղաք այցելած այնպիսի հյուր, որը գոնե մեկ անգամ չանցնի այդ պողատայով. «Էլ չեմ ասում, որ այն մշտական զբոսանքի եւ հանգստի վայր է գրեթե բոլոր երեւանցիների եւ հյուրերի համար: Եվ հենց դրանով է այն գայթակղիչ դարձել նաեւ Եհովայի վկաների համար: Եհովայի վկաները հավատքի հետ ընդհանրապես կապ չունեցող մի կազմակերպություն են` կրոնական գաղափարախոսության վրա կառուցված հաջողված բիզնես-մոդել: Եվ ինչպես յուրաքանչյուր բիզնես-վերլուծողներ, նրանք հասկացել են, որ ծայրամասային բնակավայրերում քարոզչությունը այդքան էլ եկամտաբեր չէ, եւ աչքի տակ են առել Հյուսիսային պողոտան` իր էլիտար կառույցներով եւ, իհարկե, «էլիտար» հյուրերով»: Զգուշացնելով վերոնշյալի մասին` Ա. Մուրադյանը նաեւ մի շարք հարցադրումներ է ուղղել. «Հարգելի պարոն քաղաքապետ, Հայոց մշակույթի, հայ հոգեւոր արժեքների, հայ հասարակության զարգացման, տնտեսական բարգավաճման կամ ազգային արժեքների ամրապնդման ո՞ր ոլորտներում ներդրում ունենալու համար Եհովայի վկաները պետք է Հյուսիսային պողոտայի ներկայանալիք վայրում ազատորեն տեղադրեն իրենց տաղավարը եւ բացահայտ քարոզչություն իրականացնեն: Ինչո՞ւ Հյուսիսային պողոտայում պետք է բոլոր կառույցները համապատասխանեն որոշակի ստանդարտների եւ ճարտարապետական լուծումների, խանութները կահավորված լինեն համապատասխան որակով, յուրաքանչյուր տարի մեծ գումարներ ծախսվեն Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքների վրա, ընդ որում մեր` հարկատուներիս, գրպանից, որ վերջում այնտեղ Եհովայի վկաները հոգեւորսությամբ զբաղվեն, որոնք ո՛չ պետության համար են աշխատում, ոչ՛ ազգային արժեքներն են քարոզում, ո՛չ բանակում են ծառայում, ո՛չ հարկ են վճարում հոգեւորսությամբ ստացված եկամուտներից, ո՛չ ազգային դրոշն են հարգում եւ, վերջիվերջո, բացահայտ մերժում են պետականության գաղափարը եւ մշակութային ու հոգեւոր արժեքները: Որտե՞ղ է սահմանը նրանց տաղավարները տեղադրելու: Ինչո՞ւ քաղաքապետարանը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Մենք ենք քաղաքի տերը, բայց այն կառավարության է հանձնված քաղաքապետարանին, որը պատասխանատու է քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրի համար: Այսպես լռելով` մի օր հրապարակի մեջտեղում են կանգնելու եւ պետք է հանդուրժե՞նք: Եվ Եհովայի վկաներին ցուցադրելով հյուրերին` պետք է ասենք, որ «մենք առաջին քրիստոնյաներն ենք»: Իսկ նամակի վերջում շեշտել է. «Անիմաստ է հյուրերին տանել Էջմիածին եւ Գեղարդ, եթե Հյուսիսային պողոտայում աշխարհի վերջը պետք է քարոզեն Եհովայի վկաները»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164048&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան