ՀՀԿ-ՀՅԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ՄԻՆՉ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ՀՅԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ՄԻՆՉ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ

 

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են  ներկուսակցական, ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց` շրջանառվող տեղեկությունները իշխող կուսակցության և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության միջև համագործակցության ձևաչափ է հաստատվել:

«Հայ Հեղափոխական Դաշնակցության» հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ունի նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու: Վերջնական համաձայնության մասին մենք կխոսենք մինչև շաբաթվա վերջ»,- ասաց Է. Շարմազանովը՝ չմանրամասնելով, թե ինչ պաշտոնների մասին է խոսքը:

Ըստ Շարմազանովի՝ եթե նախկինում հայտարարում էին, որ համաձայնություն հնարավոր է, առանց հստակեցնելու՝ կլինի համաձայնություն, թե՝ ոչ, ապա հիմա հաստատում են` եկել են ընդհանուր համաձայնության:

«Մենք ունենք նախնական համաձայնություն, ինչը նշանակում է, որ այն ամբողջական չէ: Մեր համաձայնությունը ոչ թե զուտ պաշտոնների բաշխման հարց է, այլ լուրջ քաղաքական, գաղափարական հիմքերի վրա պետք է դրվի»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը ակնարկեց, որ վերանշանակումների վերաբերյալ հրապարակումների մի մասն է համապատասխանում իրականությանը: ՀՀԿ խոսնակը լրագրողներին հայտնեց նաև, որ կուսակցությունում դեռևս չի քննարկվել, թե ով կնշանակվի ԱԱԾ ղեկավարի պաշտոնում:


Տեսանյութը Henaran.am-ի

 

https://iravunk.com/sim/?p=164047&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան