ՀՀ ԵՎ ԼՂՀ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ –ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ

Արխիվ 12-16

ՀՀ ԵՎ ԼՂՀ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ –ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ


Այսօր Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման եւ կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը: Ծրագիրը նպատակ ունի բացահայտել եւ աջակցել    11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» եւ «Թավջութակ» մասնագիտություններում: Այն ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ապահովմանը: Ծրագրի բոլոր մասնակիցների համար խորհրդատուների եւ հրավիրյալ մասնագետների միջոցով իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ` անհատական դասերի եւ վարպետության դասընթացների ձևաչափով: 15 պատանի երաժիշտներ ներգրավվել են նաեւ շուրջ 100 տարբեր միջոցառումներում՝ մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկրի կոչման:

Համերգը ինքնատիպ ստուգատես էր կատարված աշխատաքների, որոնք ներկայացրել էր ծրագրի ղեկավար,  ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:

Համերգի ավարտին ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ողջունեց պատանի երաժիշտներին, մանկավարժներին, ծնողներին: Հ. Պողոսյանը գոհունակությամբ ընդգծեց հայաստանյան եւ  միջազգային բեմերում տաղանդավոր երեխաների փայլուն կատարումների եւ  բազմաթիվ մրցույթներում տարած հաղթանակների փաստը. «Շնորհակալություն բոլոր այն մանկավարժներին, ովքեր անձնվիրաբար աշխատում են տաղանդավոր երեխաների հետ, նրանց ուղեկցում արվեստում հաջողությունների հասնելու դժվարին ճանապարհին»,- նշեց  մշակույթի նախարարը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164040&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան