ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՕՏԱՐԱԾԻՆ ՏՈՆԵՐԸ`ՉԻՄԱՆԱԼՈՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔԵՐԸ
Արխիվ 12-16
ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՕՏԱՐԱԾԻՆ ՏՈՆԵՐԸ`ՉԻՄԱՆԱԼՈՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔԵՐԸ
Յուրաքանչյուր տարի հայկական եւ օտար կապված հասարակության մեջ առաջանում են հակասություններ: Տոների սիրահարների համար այդքան էլ նշանակություն չունի տոնի արմատները հայկական են, թե ոչ: Այսպիսով, Սուրբ Սարգսի տոնի փոխարեն նախընտրում են նշել Վալենտինը, Բուն Բարեկենդանի փոխարեն` Հելոուինը եւ այլն: Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի, մասնավորպես`երիտասարդների մեջ ազգային տոները սերմանելու համար մեծ շուքով նշում է դրանք. «Առաքելական եկեղեցին արդեն երկար տարիներ նշում է ազգային տոները, դրանով փորձում ենք մարդկանց հասկացնել, որ մեր ազգայինն ավելի գեղեցիկ է եւ հոգեւոր: Մենք չգիտենք Վալենտինի եւ Հելոունի հիմքերը, նախ դրանց պատմություննը պետք է իմանան: Մարդկանց պետք է հասկացնենք, որ այս ամենն կարող է վնասել իրենց, թեկուզ այն երեխաներին ովքեր առանց գիտակցելու նշում են տոնը»,-անդրադառնալով հայ հասարակության կողմից օտարածին տոների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությանը նշեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեցու խորհրդակատար ՊԱՐԹԵՎ ՔԱՀԱՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Նրա բնորոշմամբ`հայ հասարակության մեջ օտարամոլությունը շատ է, օրինակ իտալացիները կամ այլ ազգի ներկայացուցիչները երբեք չեն նշի հայկական տոները, մանավանդ այն դեպքում, եթե չիմանան դրանց հիմքերը:
Ազգագրագետ ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ համաձայնելով քահանայի հետ փաստեց, որ այսօր հայկական հեռուստաընկերություններն ավելի շատ ցուցադրում են ամերիկյան ֆիլմեր ու մուլտֆիլմեր, քան հայկական: Եվ այս պարագայում մատաղ սերունդը կրում է ոչ թե հայկական, այլ օտարածին մշակույթ.«Ազգային տոները ուսումնասիրելիս տեսնում ենք, որ մենք էլ ենք ունեցել տոներ Հելոոինի նման`նախնիների խորը պաշտամունք, ալելուներ եւ այլն, սակայն դրանք բացարձակ այլ ծիսակարգի մեջ են եղել: Այսօր ժողովուրդը փնտրում է այն, ինչը կորցրել է: Այդ պատճառով էլ լույսը պետք է ցույց տանք սերունդներին, եթե նրանք լույսը ճանաչեն`խավար չեն գնա: Այսինքն ամեն ինչ պետք է անենք, որ նրանք ճանաչեն ազգային տոները»,-ընդգծեց Հ. Բաղրամյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164037&l=am/