ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ


Տյառնընդառաջը կամ Տրնդեզը Հայ Առաքելական եկեղեցու անշարժ տոներից է եւ ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին: Ազգային-եկեղեցական տոնի հիմքում ընկած է 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին նվիրաբերելու խորհուրդը:  40 օրեկան Հիսուսին ծնողները`Հովսեփը եւ Մարիամը տանում են ընծայելու տաճարին եւ Սիմեոն ծերունին, որն ըստ Ավետարանի շնորհ էր ստացել Աստծուց`ընդառաջ է գնում Հիսուսին եւ գրկում նրան: Սովորաբար Տյառնընդառաջի մեկնարկը տրվում է նախորդ օրը`փետրվարի 13-ի երեկոյան  ժամերգության ավարտից հետո: Արարատյան Հայրապետական թեմի սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր ՊԱՐԹԵՎ ՔԱՀԱՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ խոսքով`ավանդույթի համաձայն տոնի օրը եկեղեցու եւ շենքերի բակերում մարդիկ խարույկ  են վառում.«Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ին Սուրբ Պատարագի ավարտից հետո ,տեղի է ունենում նաեւ նորապսակների օրհնության կարգ»,-նշեց քահանան: Նրա բնորոշմամբ, սխալ է մարդկանց մեջ տարածված այն տեսակետը, թե խարույկ վառելն ու դրա շուրջը պտտվելը հեթանոսություն է: Մինչդեռ մարդիկ ոչ թե խարույկն են պաշտում, այլ կրակից ստացած ջերմության միջոցով հաղորդակից են դառնում Քրիստսի լույսին ու ջերմությանը.«Տարեցտարի մեծանում է տոնի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը: Եկեղեցական տոները, որոնք կապ ունեն ազգայինի հետ, օր օրի ժողովրդի մեջ ավելի են ամրապնդվում եւ դրանց վերաբերյալ մարդիկ մեզ բազմաթիվ հարցեր են ուղղում`կապված հոգեւոր խորհրդի հետ»,-շեշտեց Պարթեւ քահանա Մուրադյանը:

Ըստ ազգագրագետ ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ Տյառնընդառաջը եկեղեցական խոհուրդից բացի, ունի նաեւ ավանդական խորհուրդներ.«Մեր եկեղեցին եղել է ժողովրդական եւ տարբերվում է նրանով, որ ժողովրդական տոները պահպանել է: Ազգագրական շատ նյութեր պահպանել են հենց հոգեւորականները: Պահելով տոնի հետ կապված գեղեցիկ ավանդույթները` եկեղեցին դրանք հասցրել է մեզ: Տոնը սկսվում է Նախատոնակից, երբ վառվում են խարույկները եւ տեղի է ունենում ժողովրդական ամբողջ մի ծիսակարգ: Որախալի է տեսնել, որ տոնի եկեղեցական եւ ժողովրդական սովորույթները միաձուլվել են»,-փաստեց ազգագրագետը:

Տյառնընդառաջին մշակութային բաղադրիչները տարիների ընթացքում գրեթե չեն փոխվել`ազգային երգ ու պարը տոնի անբաժան մասն են կազմում: Տոնին սեղանին մատուցում են արդեն ավանդական դարձած ուտեստներից փոխինձ, աղանձ, զանազան չրեր եւ այլն:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164035&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան