ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Արխիվ 12-16
ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասինե ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատել է ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ: Որպես ազատման հիմք է դարձել վերջինիս այլ աշխատանքի անցնելը:
Ի դեպ, չի բացառվում, որ Ս. Մանասարյանը ստանձնի հենց այսօր աշխատանքից ազատված Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում եւ Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի պաշտոնը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164031&l=am/