ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉԷ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉԷ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՄԻՊ-ի առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկը չէ: Եթե մարդու տեսակի խնդիր է, ապա ես ունեմ իմ թեկնածուն: Նա Արտակ Կիրակոսյանն է` հանրային սեկտորից, «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ի նախագահը:
Այնուամենայնիվ, ո՞ւմ է ընտրելու պատգամավորն առաջադրված երեք թեկնածուներից` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, Նարեկ Ալոյանին եւ Արման Թաթոյանին: Ի պատասխան` Պողոսյանն ասաց, որ թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց տեսլականները, որից հետո պարզ կլինի, թե ում են ընտրելու:
«Իրավունք»-ի հարցին` որքանո՞վ է հիմնավորված իրավապաշտպանների այն հայտարրաությունը, թե ՄԻՊ-ի թեկնածուներին պետք է ներկայացնեն մարդու իրավունքների հանձնաժողովը, հետեւաբար իշխանությունը սահմանադրական դրույթ է խախտել: «Սահմանադրության դրույթ չի խախտվել»,- ասաց Պողոսյանը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164030&l=am/