ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արխիվ 12-16

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ազատության հրապարակում «տնավորված» «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը որոշել է այս տարի մարտիմեկյան հանրահավաքի նախաձեռնությունը վերցնել իր վրա: Այս կապակցությամբ վերջիններս առաջարկել են հայաստանյան ընդդիմադիր ուժերին մարտի 1-ին համատեղ հանրահավաք անցկացնել: Թե այս շարքում արդյոք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ կմասնակցի՞ հանրահավաքին, «Իրավունքը» պարզեց կուսակցության մամուլի խոսնակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ.

– «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անունից մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելու պաշտոնապես հրավեր է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Նրանք պարոն Փաշինյանի հետ են հանդիպել, եւ նա իր դիրքորոշումը հայտնել է: Այն է` պատրաստ ենք մասնակցել մարտիմեկյան հանրահավաքին, եւ կարծում ենք, որ հանրահավաքի հիմնական թեման պետք է լինի 2008 թվականի մարտի 1-ից բխող քաղաքական օրակարգը, որը հրատապ է նաեւ այսօր: Ինչպես նաեւ միանշանակ պաշտպանում ենք «Նոր Հայաստանի» առաջ քաշած օրակարգի երկրորդ կետը` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը: Բայց վերապահումներ ունենք մարտիմեկյան հանրահավաքի համար առաջ քաշած օրակարգի 3-րդ եւ 4-րդ կետերի վերաբերյալ, որոնք որոշակի պարզաբանումների կարիք ունեն: Գտնում ենք, որ անհրաժեշտ է հանրահավաքի եւ հնարավոր երթի վերաբերյալ սցենարը համաձայնեցնել հանրահավաքի մասնակից բոլոր ուժերի հետ, եւ այս կապակցությամբ ձեռք բերվի կոնսենսուս, ու քայլերի մասին հայտարարվի այդ ուժերին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Հավելենք, որ «Նոր Հայաստանի» մարտիմեկյան օրակարգի 3-րդ ու 4-րդ կետերով պահանջվում է. «Հայտարարել համաներում` բանտերի գերբեռնվածության հետեւանքով բանտարկյալների փաստացի խոշտանգումը վերացնելու, ինչպես նաեւ այդ համակարգում առկա համատարած կոռուպցիայի ռիսկերը մասամբ չեզոքացնելու նպատակով եւ վարչախմբի ձեռքում բռնության գործիքի վերածված ոստիկանության զորքերի ռեսուրսները ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ շահերի թելադրանքով տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի պահպանությանը»:

https://iravunk.com/sim/?p=164023&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան